• Latest news

Լվացքի մեքենայի ո՞ր ռեժիմն է ավելի վտանգավոր առողջության համար

28 սեպտեմբերի, 2019  17:15

Լվացքի մեքենայում էկոնոմ ռեժիմի կիրառումը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար: Այս մասին ասվում է գերմանացի եւ բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Applied and Environmental Microbiology ամսագրում: 

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, էկոնոմ ռեժիմը թույլ չի տալիս ոչնչացնել հակաբիոտիկների հանդեպ կայուն վտանգավոր մանրէները:

Գիտնականները լվացքի փոշու կոնտեյների եւ լվացքի մեքենայի թմբուկի ներսում Klebsiella oxytoca մանրէներ են հայտնաբերել, որոնք մոտ են թոքաբորբի հարուցիչներին եւ խոցում են աղիները՝ հաստ աղիքների բորբոքում կամ ստամոքսային այլ խնդիրներ առաջացնելով:

Գիտնականները հետաքրքրվել են այդ խնդրով այն բանից հետո, երբ Գերմանիայի հիվանդանոցներից մեկի աշխատակիցները նրանց խնդրել են բացատրել բուժհաստատություննեում տարածված երկրատեւ համաճարակի պատճառը: Պարզվել է, որ բուժաշխատողները գուլպաները, գլխարկները եւ մանկական այլ իրեր լվացել են էկոնոմ ռեժիմով սովորական լվացքի մեքենայում, այլ ոչ թե հատուկ սարքավորման մեջ: Այդ ռեժիմի դեպքում մանրէները չեն ոչնչանում եւ շարունակում են տարածվել:

Հետազոտության համահեղինակ Մարտին Էքսների խոսքով՝ հագուստն ու ներքնազգեստն անհրաժեշտ է լվանալ բացառապես բարձր ջերմաստիճանով կամ ախտահանիչ միջոցների կիրառմամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է