• Latest news

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարելի կլինի մեզի անալիզի միջոցով հայտնաբերել

28 սեպտեմբերի, 2019  22:08

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենամահաբեր քաղցկեղային հիվանդություններից մեկը։ Սովորաբար այն ուշ են ախտորոշում, եւ բուժումը քիչ արդյունավետ է լինում։ Այս հիվանդության ժամանակին արված ախտորոշումը կարող է փրկել մարդու կյանքը։

Մինչեւ վերջերս վաղ ախտորոշման արդյունավետ մեթոդներ չկային, սակայն, ինչպես հայտնում է Medicalxpress.com-ը, Մեծ Բրիտանիայում սկսվում են այնպիսի թեսթի կլինիկական հետազոտություններ, որը մեզի նմուշով կարող է ախտորոշել ենթաստամոքսային գեղձի ախտորոշումը նույնիսկ վաղ շրջանում։

Եթե հետազոտությունները հաջողությամբ անցնեն, դա կլինի առաջին նման անալիզը։ Թեսթային համակարգը, ինչպես հայտնի է, նմուշի մեջ հայտնաբերում է երեք հատուկ սպիտակուցներ, որոնք ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ շրջանի կենսաբանական մարկեր են հանդիսանում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ կենսամարկերները  թույլ են տալիս 95 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել հիվանդությունը։ Կլինիկական փորձաքննությանը, որը կտեւի չորս տարի, կմասնակցի ավելի քան 3000 մարդ։ Արդյունքները ստանալուց հետո կորոշվի գրանցման հայտ ներկայացնելու հարցը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել