• Latest news

52-ամյա կինը հղիացել է 16-րդ անգամ եւ դարձել ամենաավագ փոխնակ մայրը

30 սեպտեմբերի, 2019  12:04

52-ամյա Քերոլ Հորլոքը Անգլիայից որոշեց ունենալ իր 14-րդ երեխային մեկ այլ ընտանիքի համար, նա դարձել է աշխարհում ամենաավագ փոխնակ մայրը, որը պայմանագիր է կնքել երեխա ունենալու համար, տեղեկացնում է Lenta-ն՝ https://lenta.ru/ հղում կատարելով The Sun-ին։

Հորլոքն ապրում է Էսեքս կոմսությունում 65-ամյա ամուսնու՝ Փոլի հետ։Նա երկու երեխա ունի առաջին ամուսնությունից՝ 29-ամյա Սթեֆանին եւ 25-ամյա Մեգանը։ Բրիտանուհին նաեւ փոխնակ մայր է դարձել 13 երեխայի համար, որոնցից յուրաքանչյուրի համար ստացել է 15 հազար ֆունտ ստեռլինգ։

Առաջին անգամ Հորլոքը որոշեց փոխնակ մայր դառնալ 27 տարեկանում, երբ արդեն իր երեխաներն ուներ։ Կինը նշում է, որ առաջին երեխային տվել է 25 տարեկանում՝ առանց ափսոսալու, որովհետեւ տեսել է նոր ծնողների երջանկությունը։ Այս բոլոր տարիներին մեկ անգամ երկվորյակ է ունեցել եւ երկու անգամ՝ եռյակ։

Հորլոքը խոստովանել է, որ մի անգամ ամեն բան չընթացավ այնպես, ինչպես ծրագրված էր։ 2004-ին նա նորածնին փոխանցել էր մի զույգի, որը որոշել էր ԴՆԹ թեստ անել։ Ծնողները հայտնաբերել են, որ երեխայի հայրը փոխնակ մոր ամուսինն է՝ Փոլը, բայց փոքրիկին, միեւնույն է, որդեգրել են։

Կնոջ խոսքով՝ կան ավելի տարեց կանայք, որոնք երեխա են ունենում իրենց ազգականների համար, բայց նա ամենամեծ փոխնակ մայրն է, որը երեխաներ է բերում պայմանագրով, դրամական փոխհատուցման դիմաց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել