• Latest news

Հոռետեսներն ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից

1 հոկտեմբերի, 2019  11:59

Ամերիկյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոռետեսներն ավելի հաճախ են հիվանդանում եւ մահանում սիրտ-անոթային հիվանդություններից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով JAMA Network Open-ին։

Մասնագետները՝ Ալան Ռոզանսկու գլխավորությամբ, ուսումնասիրել են 15 գիտական աշխատանք, որոնց հեղինակները վերլուծել են մոտ 230 հազար մարդու տվյալները։ Այդ հետազոտությունները միջինը տեւել են 40 տարի, իսկ լավատեսներին կամ հոռետեսներին մասնակիցների մեջ որոշել են հարցարանների օգնությամբ։ Հետազոտությունների մի մասում դրանք կազմված են եղել ընդամենը մեկ հարցից, իսկ մյուսներում ներառվել են ավելի շատ թվով հարցեր։ Այդ հետազոտությունների մեծ մասը (ութ) կատարվել է ԱՄՆ-ում, մնացածը՝ Եվրոպայում (հինգ), Իսրայելում եւ Ավստրալիայում (մեկական)։

Վերլուծության արդյունքը ցույց է տվել, որ լավատեսները սիրտ-անոթային հիվանդություններ 35 տոկոսով ավելի քիչ են ստանում, քան հոռետեսները։ Իսկ վաղ մահանալու հավանականությունը լավատեսների համար կազմում է 14 տոկոսով պակաս, քան հոռետեսների պարագայում։

Ստացված արդյունքները գիտնականները կարող են բացատրել միայն վիճակագրությամբ, իսկ ճշգրիտ կենսաբանական մեխանիզմներ, որոնք կապված կլինեին դրա հետ, աշխատանքի հեղինակները չեն պարզել։ Նախորդ հետազոտությունները, որոնց հեղինակները համեմատել են լավատեսների եւ հոռետեսների կյանքի տեւողությունը, տարբերությունը բացատրել են նրանով, որ առաջիններն ավելի հաճախ են զբաղվել սպորտով, ուշադրություն դարձրել առողջ սննդին, զբաղվել են նաեւ հակասթրեսային թերապիայով։

Միեւնույն ժամանակ, պետք է հիշել, որ գիտական աշխատանքը թերություններ ունի։ Նախ՝ բոլոր հետազոտությունները, որոնք վերլուծել են դրա հեղինակները, աշխարհագրորեն սահմանափակված են հիմնականում ԱՄՆ-ով եւ Եվրոպայով։ Երկրորդ սահմանափակումը հետազոտությունների տարբեր տեւականությունն է, երրորդը լավատեսներին եւ հոռետեսներին պարզելու տարբեր միջոցներն են։ Այնպես որ՝ դեռ ստուգել է պետք, թե արդյոք լավատեսությունն ազդում է, ինչպես ասում են այս եւ նման մյուս հետազոտությունները, սիրտ-անոթային հիվանդությունների, դրանցից վաղ մահացության կամ կյանքի ընդհանուր տեւողության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել