• Latest news

Pseudomonas aeruginosa մանրէների թույնը կարելի է օգտագործել որպես հակաբիոտիկ

2 հոկտեմբերի, 2019  12:04

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները հայտնաբերել են Pseudomonas aeruginosa մանրէների թույն, որը կարելի է օգտագործել որպես հակաբիոտիկ, տեղեկացնում է Naked-Science-ը՝ հղում կատարելով Cell Reports-ին։

Կողք կողքի զարգանալով միլիոնավոր տարիներ՝ միկրոօրգանիզմներն արտադրել են միջոցների եւ ստրատեգիաների հսկայական քանակություն մրցակիցների դեմ պայքարելու համար։ Նման միջոցներից մեկը VI տեսակի սեկրեցիայի (T6SS) համակարգերն են։ Սա բակտերիալ զենք է բառի բուն իմաստով, որն ունեն գրամ բացասական շատ բակտերիաներ։ T6SS-ն աշխատում է որպես «մոլեկուլյար արբալետ»՝ սպիտակուցային «նետ», որն ունի տոքսինի ծայրակալ, արձակվում է գրոհող բջջի մակերեսի հատուկ ծածկից եւ ծակում «զոհի» բջջային պատը։

Գիտնականները մանրէաբան Ալեն Ֆիլյուի գլխավորությամբ հետազոտել են VgrG2b սպիտակուցային դոմենը, որը խաղում է «ծայրակալի» դեր T6SS համակարգում Pseudomonas aeruginosa կապույտ թարախային ցուպիկների մոտ։ Թույնի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մետաղապեպտիդազ է՝ ֆերմենտ, որը քայքայում է սպիտակուցները։ Դրա թիրախը բջջային պատն է եւ զոհ բջջի մեմբրանը, կառուցվածքներ, որոնք պատասխանատու են բջջի ամբողջականության եւ արտաքին ազդեցություններից դրա պաշտպանության համար։

VgrG2b-ից ստացվող էֆեկտը հիշեցնում է բետա-լակտամային հակաբիոտիկների արդյունքը, օրինակ՝ պենիցիլինի։ Այդ հակաբիոտիկները խախտում են տրանս- եւ կարբօքսիպեպտիդազների աշխատանքը՝ ֆերմենտներ, որոնք ապահովում են պեպտիդոգլիկանի՝ բակտերիալ բջիջների բջջային պատի հիմնական բաղադրիչի սինթեզը։ Հետազոտողները կարծում են, որ կապույտ թարախային ցուպիկների թույնը կարելի է օգտագործել նոր հակաբիոտիկների ստեղծման համար, որոնք արդյունավետ կլինեն նաեւ բազմառեզիստենտային մանրէների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել