• Latest news

Աղջկա ստամոքսից հանել են 2-կիլոգրամանոց մազափունջ

3 հոկտեմբերի, 2019  11:57

Ուլան Ուդեում պացիենտի ստամոքսից մազափունջ են հանել, որի չափը հասնում էր մինչեւ կես մետրի եւ կշռում էր 2 կգ, հայտնում է Բուրյաթիայի առողջապահության նախարարությունը:

19-ամյա աղջիկը հիվանդանոց է դիմել փորացավերի, սրտխառնոցի եւ ուտելուց հետո փսխելու, ընդհանուր թուլության գանգատներով: Բժիշկները նրա ստամոքսի մեջ օտար մարմին են հայտնաբերել՝ մազագունգ, որը գործնակում գրավել էր ստամոքսի ամբողջ լուսանցքը եւ 12-մատնյա աղիի մի մասը:

Վիրաբույժները վիրահատության ժամանակ հանել են մազափունջ, որի չափերը կազմում էին 50 х 10 х 10 սանտիմետր, իսկ քաշը՝ մոտ 2 կգ:

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների, աղջիկը դուրս է գրվել բավարար վիճակում: Հիմա նա հատուկ սննդակարգի է հետեւում եւ իրեն լավ է զգում:

«Ամեն ինչ կարող է սկսվել փոքրիկ աղջիկների անմեղ թվացող սովորությունից՝ կծել իրենց մազերի ծայրերը: 8 տարեկան երեխաները ռիսկի հիմնական խումբն են»,- պարզաբանել է վիրահատական բրիգադի ղեկավար Բատոր Դոնդոկովը:

Նրա խոսքով՝ պատահաբար կուլ տված մազերը հայտնվում են ստամոքսի մեջ եւ մնում այնտեղ, իսկ տարիների ընթացքում կարող է առաջանալ մեծ մազափունջ:

Պացիենտի մայրը նշել է, որ դուստրը երբեք հատուկ ցավեր չի ունեցել, միշտ քիչ է կերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել