• Latest news

ԱՄՆ-ում բժիշկները գտել են վեյփերների հիվանդության պատճառների հնարավոր բացատրությունը

3 հոկտեմբերի, 2019  14:19

ԱՄՆ Մինեսոտա նահանգում Մայոյի կլինիկայի բժիշկները հանգել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ում վեյփերների շրջանում թոքերի հիվանդությունները, այդ թվում՝ մահվան ելքով, կարող են առաջանալ վեյփում պարունակվող թունավոր նյութերի պատճառով, նշված է New England Journal of Medicine ամսագրում հրապարակված բժիշկների հետազոտության մեջ:

«Չնայած դժվար է անտեսել լիպիդների (հանքային յուղեր) պոտենցիալ դերը, կարծում ենք, որ գիստոլոգիական փոփոխությունները, հակառակը, վկայում են այն մասին, որ վեյփինգի հետ կապվող թոքերի վնասվածքները շնչառական քիմիական պնեւմոնիտի ձեւ ունեն, որ առաջանում է մեկ կամ ավելի շատ թունավոր նյութեր շնչելու հետեւանքով, այլ ոչ թե էկզոգեն լիպոիդային թոքաբորբի: Բայց սա առաջացնող գործոններն առայժմ անհայտ են»,- նշված է հետազոտության մեջ:

Հիվանդությունների հավանական պատճառը E վիտամինով յուղն է: Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողությւան վարչության մասնագետները այս նյութը հայտնաբերել են հիվանդացած վեյփերների ծխած մարիխուանայով խառնուրդում: Սակայն տեղական առողջապահության նախարարության աշխատակիցները զգուշացնում են, որ չպետք է ժամանակից շուտ վերջնական եզրակացություններ կատարել: Ավելի վաղ կանադացի բժիշկները նույնպես գրանցել էին հիվանդության առաջին դեպքը. դպրոցահասակ պացիենտի մոտ հայտնաբերվել էր շնչուղիների ծանր հիվանդություն, եւ բժիշկները ստիպված էին նրան միացնել կենսապահովման համակարգին:

ԱՄՆ մի շարք նահանգներ սահմանել են վեյփերի համար բուրավետ խառնուրդների վաճառքի արգելք, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում երկրում դրանց վաճառքն արգելելու մասին, սակայն դեռեւս հստակ չէ, թե այն երբ է սկսելու գործել: Ենթադրվում է, որ վաճառողները պարտավոր են այդ արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար ստանալ իշխանությունների թույլտվությունը, սակայն մեխանիզմը դեռեւս գրանցված չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել