• Latest news

Քաղաքական իրադարձությունները կարող են լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը

3 հոկտեմբերի, 2019  20:28

Քաղաքական իրադարձությունները կարող են լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը: Այս մասին BMJ Case Reports ամսագրում գրում է բժիշկը, որը զբաղվել է 2016-ի բրեքզիթից հետո առաջացած սուր փսիխոզով պացիենտի բուժմամբ:

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք արդեն իսկ հոգեբանորեն խոցելի են, ռիսկի են ենթարկվում նման հանգամանքներում, գրում է MedicalXpress-ը:

Բժիշկը նկարագրում է միջին տարիքի տղամարդու դեպքը, որին 2016-ին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման մասին հանրաքվեի արդյունքների հրապարակումից 3 շաբաթ անց հիվանդանոց էին տեղափոխել սուր փսիխոզով: Տղամարդը շփոթված է եղել, անկանոն մտքեր է արտահայտել, ձայներ լսել եւ զառանցել: Նրա մոտ խելագարություն է սկսել: Տղամարդն ասել է, որ իրեն լրտեսում են եւ փորձում են սպանել:

Նրա կինն ասել է, որ հանրաքվեի անցկացման պահից իր ամուսնու համար դժվար է եղել հասկանալ քաղաքական իրադարձությունների էությունը, բացի այդ, ամուսնուն անհանգստացրել են ռասայական պատճառներով միջադեպերը, քնի հետ կապված խնդիրներ են առաջացել: Չնայած նրան, որ բժիշկները անհանգստության եւ անքնության դեմ դեղեր են նշանակել, տղամարդու հոգեկան առողջությունը շարունակել է վատանալ այն աստիճան, որ հիվանդանոցային շտապ բուժում է պահանջվել:

Տղամարդուն տեղափոխել են հոգեբուժական բաժանմունք, որտեղ նրան բուժել են տրանկվիլիզատորով եւ օլանզապինով:

Նա լիովին առողջացել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից 2 շաբաթ անց, որից հետո նման վիճակ տղամարդու մոտ չի կրկնվել:

Հաղորդվում է նաեւ, որ նրա ընտանիքում հոգեկան հիվանդություններ ունեցողներ չեն եղել: Հանրաքվեի նախաշեմին նա ճնշվածություն է զգացել աշխատանքի վայրում եւ տանը, ինչը, հնարավոր է, ազդել է հոգեկան առողջության վատթարացման վրա:

Այդուհանդերձ, բժիշկները նշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են հոգեբանական սթրեսի աղբյուր դառնալ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել