• Latest news

Նյու Ջերսիից տղան առաջինն է, որ ողջ է մնացել էկզէնցեֆալիայից (ֆոտո)

4 հոկտեմբերի, 2019  10:51

Լուկաս Սանտա Մարիան Նյու Ջերսիից արդեն յոթ ամսական է։ Նա առաջին փոքրիկն է, որը, ծնվելով հազվագյուտ հիվանդությամբ՝ էկզէնցեֆալիայով, ողջ է մնացել. հիվանդության պատճառով նրա գանգը դադարել էր զարգանալ մոր արգանդում, տեղեկացնում է FoxNews-ը։

Էկզէնցեֆալիան սովորաբար նշանակում է, որ զարգացող ուղեղը ենթարկվում է ամնիոտիկ հեղուկի եւ վնասակար այլ արտազատումների ազդեցությանը մոր արգանդում։

«Էկզէնցեֆալիայի ժամանակ ուղեղը գտնվում է գանգից դուրս եւ սովորաբար ծածկված է լինում մաշկի բարակ շերտով, որը բաղկացած է մեկ կամ երկու բջիջներից»,- ասել է դոկտոր Թիմ Ֆոգելը։ «Ուղեղի պաշտպանվածությունը բավարար է, բայց այն սովորաբար չի աշխատում։ Մնացած բոլոր դեպքերում երեխաները չեն ապրում»։

Ֆոգելի խոսքով՝ նա ընտանիքին բացատրել է, որ եթե Լուկասն ապրի ծնվելուց հետո եւ նա բազմախոստում նշաններ ցուցաբերի, բժիշկները կկարողանան մշակել գործողություն, որը կազատի նրա առողջ ուղեղային հյուսվածքը չաշխատող հյուսվածքից։ Ծնվելիս Լուկասն ինքնուրույն շնչում էր եւ սկսեց ուտել՝ դուռ բացելով Ֆոգելի եւ նրա թիմի համար, որպեսզի նրանք կատարեն հնարավոր հրաշքը։

Երկար ժամեր տեւած վիրահատությունը Հաքենսաքի համալսարանի Բժշկական կենտրոնում ներառում էր անոթների բաժանումը, որպեսզի Լուկասը կաթված չստանա եւ չկորցնի ուղեղի ֆունկցիոնալությունը։

Ֆոգելի թիմը պետք է պահպաներ նաեւ ողնուղեղի խոռոչը, որպեսզի ուղեղը պաշտպանված լինի եւ կանխի վարակումը։

Վիրահատությունից հետո Ֆոգելն ասաց, որ ոսկորն սկսում է ձեւավորել պաշտպանական շերտ գլխուղեղի շուրջ, եւ որ նրա վրա աճել է մազածածկույթ։ Ապագա վիրահատությունները կներառեն ոսկրի վերցնելը, որն այժմ աճում է, եւ նրա շուրջ այլ հատվածների ձեւավորումը, որոնք այժմ թերի են։

Ֆոգելն ասել է, որ ակնկալիքները նույնպես արդարացել են, քանի որ վերջերս Լուկասին այցելության ժամանակ նա բարձրացնում էր գլուխը եւ փորձում սողալ, ինչը սովորաբար անում են 6-10 ամսական փոքրիկները։ Նրա խոսքով՝ Լուկասն այժմ սկսել է սողալու ցանկություն հայտնել, ինչը զարմանալի է ուղեղի մեկ կիսագունդ, այսինքն՝ կես ուղեղ ունեցող երեխայի համար։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել