• Latest news

Ո՞ր մասնագիտություններն են մեծացնում դիաբետի զարգացման հավանականությունը

4 հոկտեմբերի, 2019  12:03

Մասնագիտությունն ու կենսակերպը կարող են ազդել դիաբետի զարգացման հավանականության վրա: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում:

Հեղինակներն ուսումնասիրել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների (1937-ից 1979 թվականներին ծնված եւ 2001-ից 2013 թվականներին աշխատած ավելի քան 4,5 միլիոն քաղաքացիների) եւ ի հայտ բերել նրանց, ովքեր առավել ենթակա են 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությանը: Պարզվել է, որ դիաբետով հիվանդացության մակարդակն ընդհանուր առմամբ տատանվում է մասնագիտությունից կախված՝ տղամարդկանց շրջանում 2,5-ից մինչեւ 8,8 տոկոս եւ կանանց շրջանում՝ 1,2 տոկոսից մինչեւ 6,4 տոկոս:

Պրոֆեսիոնալ վարորդ տղամարդկանց շրջանում 8,8 տոկոսը տառապում է դիաբետով, արտադրությունում աշխատողների շրջանում՝ 7,8 տոկոսը, բայց միայն 2,5 տոկոսը համակարգչի մասնագետ գիտնականների շրջանում: Կանանց շրջանում դիաբետի տարածվածությունը ամենաբարձրն է եղել արտադրության մեջ աշխատողների մոտ (6,4 տոկոս), որին հաջորդել են խոհարարները (5,5 տոկոս) եւ մաքրողները (5,1 տոկոս): Ամենացածր ցուցանիշը եղել է մենեջերների շրջանում՝ 1,2 տոկոս:

Գիտնականների խոսքով՝ պրոֆեսիոնալ վարորդները, բանվորները եւ մաքրողները ավելի մեծ ռիսկի են ենթակա, որի պատճառ կարող են լինել այս մասնագիտությունների հետ կապված անկանոն աշխատանքային ժամերը, գիշերային հերթափոխում աշխատանքը, սթրեսը եւ քնի խանգարումները: Չնայած գիտնականներն ասում են, որ այս հետազոտության մեջ չեն դիտարկվում ուղիղ պատճառահետեւանքային կապերը, այն թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել այդ էֆեկտի մեղմման միջոցառումների մշակման համար: Հեղինակները մատնանշում են ԱՄՆ-ում ձեռնարկվող փորձերը իրականացնելու աշխատավայրում դիաբետի նախականխման ծրագիրը. այստեղ յուրաքանչյուր 10-րդը տառապում է դիաբետով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է