• Latest news

Ինչո՞ւ պետք է հղի կանայք ձուկ ուտեն

4 հոկտեմբերի, 2019  15:26

Կանայք, ովքեր հղիության ժամանակ ձուկ եւ ծովամթերք են կերել, հազվադեպ են ունեցել ուշադրության պակասի ախտանիշով երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են Բարսելոնայի Համաշխարհային առողջության ինստիտուտի մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, 8-ամյա երեխաները, որոնց մայրերը հղիության ժամանակ կերել են շաբաթը 4 բաժին ձուկ, 16 տոկոսով ավելի լավ են հանձնել ուշադրության թեստերը։ Իսկ օրը մեկ բաժին ձկան օգտագործումը 24 տոկոսով ցուցանիշների բարելավում է ցուցադրել շաբաթը մեկ բաժին օգտագործման համեմատ։

Հիպերակտիվության ախտանիշի ռիսկը 16 տոկոսով ցածր է եղել ձկան կանոնավոր օգտագործման պարագայում։ Յուղոտ ձուկը, ինչպիսին են սաղմոնը եւ թյունիկը, ավելի լավ է օմեգա-3 ճարպաթթուների բարձր խտության առումով։

Գիտնականների խոսքով՝ այդ նյութերը չափազանց կարեւոր են ուղեղի զարգացման համար, ուստի խորհուրդ է տրվում ձուկը ներառել սննդաբաժնում որքան հնարավոր է վաղ շրջանում։ Ձկան մեկ բաժին ասելով գիտնականները նկատի ունեն 115 գրամը։

Ոչ յուղալի ձկներից գիտնականները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ձողաձկանը կամ պիկշային։ Իսկ ահա պահածոյացված թյունոսը կամ տարբեր կակղամորթները, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ավելի քիչ են ազդել։

Գիտնականները նաեւ հիշեցնում են, որ չարժե ուտել շաբաթը երկու թյունոսի սթեյքից կամ չորս բանկայից ավելի, քանի որ բարձր է ձկան մեջ սնդիկի պարունակությունը. դա թունավոր նյութ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է