• Latest news

Հազվագյուտ հիվանդությամբ տղամարդն արդեն 29 տարի ուտում է միայն պահածոներ եւ աղանդեր

4 հոկտեմբերի, 2019  20:20

Անգլիական Դուրսլի քաղաքից (Գլոսթերշիր կոմսություն) 32-ամյա Կոլսթոն Հյուգսն արդեն 29 տարուց ավելի միայն պահածոներ է ուտում. ընտրողական սնման խանգարման պատճառով նա չի կարողանում ուտել պատրաստված կերակուր:

Metro-ն հայտնում է, որ Կոլսթոնը, իր իսկ խոսքով, վատ է զգում ջերմային մշակման ենթարկված մթերքների տեսքից, հոտից եւ բաղադրությունից: Ընդ որում՝ այս խնդիրը շատ վաղուց է սկսվել. 2 տարեկանից նրա մոտ սրտխառնոց էր սկսվում, եթե փորձում էր եփած ինչ-որ բան ուտել: Մանկության տարիներին նա դպրոցական ճաշը տալիս էր քրոջը, իսկ ինքը գրեթե ամբողջ ժամանակ քաղցած էր մնում: Հիմա էլ նրա սննդակարգը կազմված է տոստերից, պահածոյացված սպագետիից, պահածոներից, եգիպտացորենի փաթիլներից, սնեքից եւ աղանդերից:

Բրիտանացին 2 տարի առաջ դիմել էր բժշկի: Բժիշկները կասկածել էին ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ, բայց ոչ մի բան չէին ասել նրա սննդակարգի մասին եւ ուղարկել էին հոգեբույժների մոտ, որոնք նրա մոտ ախտորոշել էին ընտրողաբար սնման խանգարում: Նա չի շարունակել բուժումը, քանի որ կարծում է, որ իրենց քաղաքի բժիշկները բավարար բանիմաց չեն:

Հետաքրքիր է, որ չնայած ոչ միանգամայն առողջ սննդակարգին, Կոլսթոնը առողջ քաշ ունի եւ աշխատում է ակտիվ լինել: Մարզադահլիճ գնալուց առաջ նա խմում է պրոտեինային կոկտեյլներ:

Կոլսթոնը ներկայումս վարորդ է աշխատում եւ սնունդ է փոխադրում: Նա ամուսնացած է, ունի 4 երեխա: Նրա 3-ամյա դուստր Հոլլիի մոտ նույնպես ի հայտ են գալիս ընտրողական սնման խանգարման ախտանշաններ, եւ դա Կոլսթոնին անչափ մտահոգում է: Ընդ որում՝ աղջիկը կարողանում է ուտել ֆրի կարտոֆիլ, ոլոռ, քաղցր եգիպտացորեն եւ ապխտած միս, որոնք նրա հայրը չի ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի