• Latest news

Գիտնականները գտել են քաղցկեղն արագ հաղթահարելու միջոց

5 հոկտեմբերի, 2019  23:30

Մանկական բժշկական հետազոտական ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականներն  առաջարկել են քաղցկեղի արագ եւ արդյունավետ բուժման միջոց։ Նրանք պարզել են, որ ինչպես hTERT-ի, այնպես էլ տելոմերազայի՝ քրոմոսոմների ծայրերը երկարացնելու կարողության միաժամանակյա ճնշումը հանգեցնում է քաղցկեղի բջիջների արագ վերացմանը։

Ինչպես ասվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, գիտնականները ցույց են տվել, որ տելոմերազայի ֆերմենտի սուբմիավորը՝ hTERT-ը (մարդու տելոմերազային հակադարձ տրանսկրիպտազա) ուժեղացնում է սպիտակուցների ակտիվությունը, որոնք պաշտպանում են քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն։ Տրանսկրիպտազայի այդ գործառույթը մինչեւ հիմա հայտնի չէր, եւ դա էլ բացատրում է, թե ինչու տելոմերազաների ճնշումը չի կանգնեցնում ուռուցքների չվերահսկվող աճը։ Ինչպես hTERT-ի, այնպես էլ տելոմերազայի՝ քրոմոսոմների ծայրերը երկարացնելու կարողության միաժամանակյա ճնշումը հանգեցնում է քաղցկեղի բջիջների արագ վերացմանը։

Տելոմերազայի հիմնական գործառույթը մարմնաչափ քրոմոսոմների վերջնամասերի երկարացումն է, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն վնասվելուց, որն առաջանում է գենետիկ նյութի ռեպլիկացիայից բջիջների կիսման դեպքում։ Յուրաքանչյուր կիսման հետ մարմնաչափ քրոմոսոմների երկարությունը կրճատվում է։ Գոյություն ունի Հեյֆլիքի շեմ հասկացությունը. այն  ցույց է տալիս, թե որքան ուժեղ պետք է կրճատվի քրոմոսոմի ծայրը, որպեսզի բջջի կենսունակությունը խիստ փոքրանա։ Բայց քաղցկեղի բջիջները խուսափում են դրանից տելոմերազայի բարձր ակտիվության պատճառով։

Միեւնույն ժամանակ, միայն տելոմերազայի ճնշումն անարդյունավետ է ուռուցքների դեմ պայքարում, քանի որ բջիջները պետք է կիսման շատ ցիկլեր անցնեն՝ մինչեւ որ մարմնաչափ քրոմոսոմները բավականաչափ հյուծվեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել