• Latest news

Չինացի կնոջ արգանդից, որի ընկերուհիները կարծում էին, թե նա հղի է, հսկայական ուռուցք են հեռացրել (ֆոտո)

9 հոկտեմբերի, 2019  16:05

Չինացի կնոջ արգանդից, որի ընկերուհիները կարծում էին, թե նա հղի է ուռած որովայնի պատճառով, հսկայական ուռուցք են հեռացրել, տեղեկացնում է Fox News-ը։

Կինը դժգոհում էր գլխապտույտից եւ ծանր դաշտանային ցիկլից։ «Ես գիրացել էի, եւ բոլորը կարծում էին, թե հղի եմ»,- ասել է նա։

Բուժզննման եւ սքանավորման ժամանակ պարզվել է, որ նրա արգանդում առաջացել է գնդանման գոյացություն, որը դարձել է այտուցվածության եւ այլ ախտանիշների պատճառ։

«Ուռուցքն այնքան մեծ էր, որ նրան թվում էր, թե հղի է»,- ասել է բժիշկ Հուան Ցզինբինը AsiaWire-ի հարցազրույցում՝ ավելացնելով, որ դրա քաշը կիլոգրամից ավելի էր։

Հուանը եւ նրա թիմը հեռացրել են ուռուցքը՝ հավաստիացնելով, որ պացիենտը ոչ մի բարդություն չպետք է ունենա։

Արգանդի արտասովոր միոմաները ոչ քաղցկեղային նորագոյացություններ են արգանդում, որոնք տարբերվում են չափսերով եւ կարող են փոխել արգանդի ձեւը կամ մեծացնել այն։ Ախտանիշները կարող են լինել ուժեղ դաշտանային արնահոսությունը, ավելի երկար դաշտանային ցիկլերը, կոնքային ճնշումը, հաճախակի միզարտադրությունը, միզապարկի դատարկվելու դժվարությունները, փորկապությունները, մեջքի կամ ոտքերի ցավերը։

Կոլորադոյի համալսարանի գինեկոլոգիական օնկոլոգիայի բաժանմունքի տվյալներով՝ բարորակ ուռուցքները դանդաղ են աճում եւ չեն տարածվում մարմնի մյուս մասերում, բայց դրանց ճշգրիտ պատճառը միշտ չէ, որ հայտնի է։ Բուժումը սովորաբար ներառում է վիրաբուժական միջամտություն եւ վերարտադրողականության վրա հաճախ չի ազդում, թեեւ ավելի հաճախ դա տեղի է ունենում մանկածնային տարիքում գտնվող կանանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է