• Latest news

Մեքսիկայի ջունգլիներում նոր հակաբիոտիկ են գտել

9 հոկտեմբերի, 2019  19:14

Նոր հակաբիոտիկը, որն ստացել է ֆազոլիցին անվանումը, կանխում է վնասակար ցավագին մանրէների ներթափանցումը լոբազգիների արմատների համակարգ, նշվում է Nature Communications ամսագրում։

Այն գտել են Լոս Տուկստլասի (Մեքսիկա) արեւադարձային անտառներում, Phaseolus vulgaris վայրի լոբու աճած հողում եւ արմատներում։ Գիտնականները համոզված են, որ դրա հիման վրա կարելի է ստեղծել ինչպես գյուղատնտեսական նյութեր, այնպես էլ դեղամիջոցներ մարդկանց համար, տեղեկացնում է HighTech+-ը։

Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը հսկայական խնդիր է ինչպես բժշկությունում, այնպես էլ գյուղատնտեսությունում։ Նոր հակաբիոտիկների մշտական որոնումը շատ կարեւոր է, քանի որ դրանք կարող են դառնալ նախադրյալներ ապագա հակաբակտերիալ միջոցների համար։

Մանրէն, որն արտադրում է ֆազոլիցինը, Rhizobium-ի մինչ այդ անհայտ տեսակն է։ Հետազոտողները նկատել են, որ երաշտի շրջանում մանրէներն աջակցում են բույսերին, իսկ չափից ավելի անձրեւոտ սեզոնին օգնում են կարգավորել խոնավության սպառումը եւ հակազդում են արմատների սնկային հիվանդություններին։ Նախնական թեստերի համաձայն՝ դրանք նաեւ դրականորեն են ազդում մարդկային օրգանիզմի վրա։

Գիտնականները հույս ունեն, որ դրանց բացահայտումը թույլ կտա մշակել դեղամիջոցներ, որոնց հանդեպ մանրէները դեռ չեն հասցրել կայունություն մշակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է