• Latest news

Վիրաբույժները կնոջ համար ծնոտ սարքեցին նրա սեփական ազդրից

10 հոկտեմբերի, 2019  12:26

30-ամյա Սամանթա Լեւին Մեծ Բրիտանիայից կորցրել էր ծնոտը ուռուցքի պատճառով։ Վիրաբույժները վերականգնեցին նրա ծնոտը՝ օգտագործելով նրա ազդրի ոսկրերը։

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 2017-ի հոկտեմբերին Լեւին եկել է ատամնաբույժի մոտ կանխարգելիչ բուժզննման համար։ Բժիշկը ռենտգեն է արել եւ տեսել նրա ծնոտի ուռուցքը, իսկ բիոպսիան ցույց է տվել, որ դա օդոնտոգեն միքսոմա է։ Ախտորոշումը ցնցել է բրիտանուհուն, քանի որ նա ցավ կամ այլ ախտանշաններ չի ունեցել, թեեւ ուռուցքը մաշել էր նրա ծնոտի ձախ հատվածը։

Վիրաբույժները դժվար վիրահատությունների մի ամբողջ շարք են կատարել՝ վերականգնելու համար պացիենտի ծնոտը։ Սկզբում նրանք հեռացրել են ծնոտի՝ ուռուցքի ախտահարած հատվածը եւ հինգ ատամ։ Նրանք լար են անցկացրել, որն ամրացրել է ծնոտի մնացած հատվածը։ Դրա պատճառով Սամանթան դժվարանում էր խոսել եւ մաքրել ատամները։ Երկրորդ վիրահատության ընթացքում բժիշկները հանել են լարը։

Երրորդ վիրահատության արդյունքում, որը տեւել է 11,5 ժամ, բժիշկները հեռացրել են ծնոտի եւս մի հատված ու մեկ ատամ, իսկ ազդրից կտրել են ոչ մեծ կտոր՝ դրանով եւ մետաղական շերտով փոխարինելու համար ծնոտի բացակայող հատվածը։

Լնդերի վերականգնման համար կնոջ որովայնից վերցրել են մկաններ։ Պացիենտը ստիպված էր հաշմանդամի սայլակից օգտվել 5 շաբաթ, մինչեւ որ նորից սովորել է քայլել։ Բայց բժիշկները զգուշացրել են, որ դա մեկ տարի ձեռնափայտով է շրջելու։

2019 թվականի մայիսին բժիշկները հեռացրին մետաղական շերտը, որն ամրացնում էր Սամանթայի դեմքը։

Վիրահատությունից հետո վերականգնվելով՝ կինն արշավի է գնացել Չինական Մեծ պատ։  Նա այդկերպ փող է հավաքում վիրաբույժներին շնորհակալություն հայտնելու համար։

Photo: Justgiving.com

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել