• Latest news

Բժիշկները հայտնաբերել են տեսողությունից եւ շարժունակությունից զրկող հիվանդության դեմ պայքարի նոր մեթոդը

10 հոկտեմբերի, 2019  16:12

Ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է հետ շրջել օպտիկոմիելիտի զարգացումը, որը հայտնի է նաեւ Դեւիկի հիվանդություն անունով: Սա պարզել են Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտնականները:

Օպտիկոմիելիտը հիվանդություն է, որը դրսեւորվում է տեսողական նյարդի եւ ողնուղեղի սելեկտիվ ախտահարմամբ: Դրա պատճառով ախտորոշումը կատարելուց հետո միջինը 5 տարի անց պացիենտները կուրանում են եւ կորցնում քայլելու հնարավորությունը:

Xinhua-ն հայտնում է, որ ի տարբերություն աուտոիմունային հիվանդությունների մեծամասնության, օպտիկոմիելիտը ակտիվության բիոմարկեր ունի՝ AQP4:

Գիտնականները փորձերի ընթացքում 12 պացիենտների ցողունային բջիջների փոխպատվաստում են կատարել: Պացիենտների մեծ մասը 5 տարի հետո իրեն ավելի լավ է զգացել եւ կարողացել խուսափել դեղորայքային բուժումից, որը տարեկան արժե մինչեւ ԱՄՆ 500 հազար դոլար: Միայն 2 կամավոր է ստիպված եղել դեղերին վերադառնալ:

Հետաքրքիր է, որ փոխպատվաստումը նպաստել է AQP4-ի գրեթե լիակատար վերացմանը, իսկ արդյունքը պահպանվել է մինչեւ 5 տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել