• Latest news

Գիտնականները հայտնաբերել են մազաթափության նոր պատճառ

11 հոկտեմբերի, 2019  11:05

Մազաթափության եւ ճաղատանալու պատճառ կարող է լինել... օդի աղտոտվածությունը, պարզել են գիտնականները։ Օդի աղտոտվածությունը, ինչպես պարզվել է, կապված է մազերի աճի համար կարեւոր սպիտակուցների մակարդակի նվազման հետ։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, եթե դուք ապրում եք ոչ էկոլոգիական շրջանում, ցանկալի է ավելի քիչ ժամանակ անցկացնել փողոցում։

Ամուր մասնիկները, որոնք օդում հայտնվում են ավտոմեքենաների, արդյունաբերական սարքերի եւ ջեռուցման համակարգերի արտանետումներից, մինչ այժմ արդեն կապել են լուրջ խնդիրների հետ, ներառյալ ասթման, սրտի եւ թոքերի հիվանդությունները։

Իսկ հիմա Կորեայի Հանրապետության Ապագայի գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրել է մասնիկների ազդեցությունը մաշկի ներծծիչների բջիջների վրա։ Այդ բջիջները գտնվում են մազի ֆոլիկուլների հիմքում։ Մաշկի բջիջների հետ միասին դրանք վերահսկում են մազի ցողունի ձեւավորումը, պատասխանատու են մազերի աճի եւ դրանց պահպանման համար։ Այս բջիջներին աշխատելու համար հարկավոր են որոշակի սպիտակուցներ։ Փորձի շրջանակում բջիջները ենթարկվել են 10 միկրոմետր եւ ավելի փոքր տրամագծով ամուր մասնիկների տարբեր խտության ազդեցությանը (PM10)։

Մեկ օր անց գիտնականները գրանցել են  բջիջներում բետա-կատենինի (սպիտակուց, որը խթանում է մազերի աճը) մակարդակի նվազում։ Խնդիրներ են նկատվել նաեւ այլ կարեւոր սպիտակուցների՝ D1 ցիկլինի, E ցիկլինի եւ CDK2-ի պարագայում։ Կարեւոր է իմանալ, որ կործանարար փոփոխությունները տեղի են ունեցել անգամ ցածր խտությամբ աղտոտված մասնիկների հետ շփվելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է