• Latest news

Կինը նիհարել է 70 կիլոգրամով ֆասթ ֆուդից հրաժարվելու արդյունքում

13 հոկտեմբերի, 2019  11:57

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Անժելան մանկուց տառապել է այսպես կոչված էմոցիոնալ շատակերությամբ. հանգստանալու համար նա սկսում էր ուտել, ընդ որում՝ հիմնականում վնասակար սնունդ: Արդեն 9 տարեկանում նա ուներ ավելորդ քաշ, որը ժամանակի ընթացքում շարունակում էր ավելանալ: Չափահասության շրջանում աշխատանքից հետո նա ամեն օր այցելում էր McDonalds, այնուհետեւ ընթրում ընտանիքի հետ:

2015 թվականին Անժելան, որը կշռում էր 140 կիլոգրամ, հասկացել է, որ եթե շարունակի վարել անառողջ կենսակերպ, կարող է չտեսնել ինչպես են մեծանում իր որդիները՝ 15-ամյա Էնթոնին եւ 7-ամյա Ջասթինը:

2016 թվականի օգոստոսին նրա ստամոքսում տեղադրել էին ստամոքսի փուչիկ, որից հետո Անժելան փոխել էր իր սննդակարգը. նա հրաժարվել էր ֆասթ ֆուդից եւ կիսաֆաբրիկատներից, սկսել էր օգտագործել տնական ուտեստներ թարմ մսից, բանջարեղենից, մրգերից եւ կաթնամթերքից: Նա նաեւ հրաժարվել էր հյութերից եւ գազավորված ըմպելիքներից՝ փոխարինելով դրանք ջրով ու սուրճով: Ամեն օր նա օգտագործում է առնվազն 2 լիտր ջուր:

Անժելային նաեւ հաջողվել էր հրաժարվել հանգստանալու նպատակով ուտելու սովորությունից: 2018 թվականի հունիսին վիրահատական ճանապարհով հեռացրել էին նրա ավելորդ մաշկը:

Նիհարելուց հետո Անժելան կրում է 10 չափսով փոքր հագուստ եւ ավելի ինքնավստահ է զգում: Նա խոստովանում է, որ ավելորդ քաշից հրաժարվելու որոշումը փոխել է իր կյանքը. այժմ նա  ավելի շատ էներգիայով է լեցուն, որը տրամադրում է ընտանիքի հետ շփմանը:

Լուսանկարում Angela Gerzanics-ն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է