• Latest news

Սուրճը կարող է օգտակար լինել շաքարախտի դեմ պայքարում․ գիտնականներ

14 հոկտեմբերի, 2019  23:49

Սուրճի հատիկների թեփը եւ սերմերի կեղեւը պարունակում են ֆենոլային միացություններ, որոնք օգտակար են ճարպակալման եւ 2-րդ տիպի շաքարախտի դեմ պայքարում, ինչպես պարզել են Իլինոյսկի համալսարանի գիտնականները։

Ինչպես նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում, երբ մկների ճարպային բջիջները մշակել են թեփի էքստրակտով, ֆենոլային միացումները, պրոտոկատեխյան թթուն եւ գալովյան թթուն նվազեցրել են բորբոքային գործընթացները, ինչպես նաեւ բարելավել են ինսուլինի հանդեպ զգայունությունը եւ գլյուկոզայի յուրացումը։ Բացի այդ, այս նյութերը օրգանիզմի համար տոքսիկ չեն եղել։

Ճարպակալման հետ կապված բորբոքման դեպքում բջիջների երկու տեսակ՝ մակրոֆագները եւ ադիպոցիտները, նպաստում են թթվայնացման սթրեսին եւ գլյուկոզայի կլանման խախտմանը, ինչը վատացնում է պացիենտի վիճակը։ Գիտնականները բջիջների երկու տեսակները միասին են աճեցրել, որպեսզի հետեւեն, թե ինչպես են դրանք փոխազդում միմյանց վրա։ Կուլտուրաները մշակել են երկու էքստրակտով եւ հինգ մաքուր ֆենոլային միացություններով։

Պարզվել է, որ պրոտոկատեխյան եւ գալովյան թթուները լիպոլիզի խթանման միջոցով արգելափակում են սպիտակ ճարպի կուտակումը ադիպոցիտներում։ Միաժամանակ ձեւավորում են գորշ ճարպային հյուսվածքի բջիջներ, որոնք արտադրում են ջերմություն՝ այրելով ճարպը։ Ադիպոցիտների աճման ժամանակ մակրոֆագները սկսում են բորբոքային գործոններ արտադրել եւ նվազեցնում են ադիպոցիտների վրա իմունային բջիջների ազդեցությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել