• Latest news

Չինաստանում նորածին տղային մոր արգանդից դուրս են բերել ամնիոտիկ պարկով (ֆոտո)

15 հոկտեմբերի, 2019  09:39

Չինաստանում նորածին տղային մոր արգանդից դուրս են բերել, երբ նա դեռեւս չվնասված ամնիոտիկ պարկի մեջ էր, փոխանցում է Fox News-ը:

Երեխան ծնվել է հղիության 36-րդ շաբաթում կեսարյան հատմամբ, եղել է նախակոնքային դիրքում եւ բարդություններ ունեցել պորտալարի փաթաթված լինելու պատճառով, ինչով պայմանավորված վաղաժամ ծննդաբերությունն անհրաժեշտություն էր:

Չվնասված ամնիոտիկ պարկում գտնվող երեխայի ծնունդը կարող է դիտավորյալ արվել, չնայած դա դեռեւս հազվադեպ երեւույթ է: Արեւելյան Չինաստանի Ֆուցզյանի մայրության եւ մանկության պահպանման հիվանդանոցից բժիշկ Պան Մյանն ասել է, որ այս քայլին է դիմել, քանի որ երեխան անհաս էր:

«Մենք այս միջամտությունն ընտրեցինք, քանի որ անհաս երեխաները ժամանակին ծնվողներից ավելի թույլ են,- ասել է նա Asia Wire-ի հետ հարցազրույցում: - Քանի որ վաղաժամ ծննդաբերությունը համարվում է մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը, երեխային ամնիոտիկ պարկով հանելը թույլ է տալիս նվազեցնել խոնավության կորուստը, կանխում է վաղաժամ ծննդաբերության ժամանակ ջերմաստիճանի արագ կորուստը եւ նվազեցնում է կեսարյան հատման ժամանակ պտղի վնասվելու հավանականությունը»:

Բժշկի խոսքով՝ երեխան ամնիոտիկ պարկի մեջ է մնացել ծնվելուց հետո եւս 2 րոպե, մինչեւ բժիշկները բացել են թաղանթը եւ նրա թոքերը մաքրել:

Photo: Asia Wire

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է