• Latest news

Բալոնը ստամոքսում կօգնի ճարպակալման եւ դիաբետի բուժմանը

15 հոկտեմբերի, 2019  10:46

Բարիատրիկ վիրաբուժությունը, որը ենթադրում է ստամոքսի ծավալի փոքրացում, համարվում է ճարպակալման եւ երկրորդ տեսակի դիաբետի դեմ պայքարի բարձրարդյունավետ մեթոդ։ Բայց եւ այնպես, այդ ինվազիվ միջամտությունը ստանում են քիչ թվով պացիենտներ։

Խնդրի լուծման այլընտրանքային մոտեցումը թեստավորել են Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Science Daily-ին։ Նրանք հետազոտել են  վերջերս տեղծված Sleeveballoon բժշկական սարքավորման արդյունավետությունը։ Դա հատուկ փուչիկ է՝ թեւով։ Այն մտցվում է ստամոքս, իսկ թեւը ծածկում է բարակ աղիի սկզբնամասը։ Ի տարբերություն ավանդական բարիատրիկ վիրահատության, Sleeveballoon-ը պարզ եւ պակաս ինվազիվ միջամտություն է։

Ճարպերի մեծ պարունակությամբ կեր ստացած մկների վրա կատարված փորձերը հաստատել են, որ Sleeveballoon-ի արդյունքը համադրելի է բարիատրիայի արդյունքի հետ։

Սարքը նվազեցրել է սննդի ընդունումը 60 տոկոսով, իսկ ճարպային զանգվածը՝ 57 տոկոսով։ Արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նույնպես նվազել է 57 տոկոսով։

Սարքը պետք է օրգանիզմում գտնվի 6-12 ամիս։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես դրա հեռացումը կազդի ախորժակի եւ ճարպի կուտակման վրա։ Դա պարզել կօգնեն նոր հետազոտությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել