• Latest news

Ինչու ընկերությունները չպետք է վախենան վարձել դիսլեքսիա ունեցող մարդկանց

15 հոկտեմբերի, 2019  13:11

Նոր հետազոտությունները հաստատում են, որ ընկերությունները կարող են ապագայի հաշվարկով աշխատանքի վարձել դիսլեքսիա ունեցող մարդկանց, տեղեկացնում է CNBC-ը։

EY խորհրդատվական ընկերությունն օգտագործել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) եւ Made By Dyslexia բարեգործական կազմակերպության տվյալները, որպեսզի ցույց տա, թե ինչպես են դիսլեքսիա ունեցող մարդիկ համապատասխանում այն հմտություններին, որոնք պահանջվում են ապագայում աշխատատեղերի համար։

Վկայակոչելով WEF կանխատեսումն այն մասին, թե ինչ հմտություններն են ավելի պահանջված լինելու 2022 թվականին, EY զեկույցում ընդգծվել է, թե ինչ որոշակի հնարավորություններ ավելի կամ պակաս օգտակար կլինեն գործատուների համար ավտոմատացման աճի պայմաններում։

Հաշվետվության համաձայն՝ մանուալ հնարավորությունների պահանջարկը, ինչպիսին են ժամանակի կառավարումը, ընթերցանությունը, մաթեմատիկան եւ ակտիվ լսումները, կնվազեն։ Այնինչ, ստեղծագործական եւ սոցիալական հմտությունները, ինչպիսին են լիդերությունը, վերլուծական մտածողությունը եւ տեխնոլոգիական դիզայնը, դառնում են ավելի պահանջված։

Զեկույցի հեղինակներն առանձնացրել են նաեւ բազմաթիվ կարողություններ եւ հմտություններ, որոնք սովորաբար նկատվում են դիսլեքսիա ունեցող մարդկանց մոտ, որոնք կենսականորեն կարեւոր կլինեն արդյունաբերության բոլոր ճյուղերի համար մինչեւ 2022 թվականը։ Դրանց մեջ են լիդերությունը, սոցիալական ազդեցությունը, կրեատիվությունը, նախաձեռնողականությունն ու գաղափարների գեներացիան։

Զեկույցում կոչ է արվում ընկերություններին՝ մի քանի քայլեր նախաձեռնել, որպեսզի գործի դրվեն դիսլեքսիա ունեցող մարդիկ՝ խրախուսելով գործատուներին «զարգացնել նեյրոդիվերսիալ կարողությունը, որը հասկանում է տարբեր կոգնիտիվ բնութագրեր»։  «Ավտոմատիկայի, մշակույթի եւ նյարդաբանության համադրումը կարող է դառնալ դիսլեքսիայի արժեքավորության եւ կազմակերպության ապագայի բացահայտման բանալին»,- կարծում են EY հետազոտողները։

Նրանք կոչ են արել գլխավոր տնօրեններին եւ բիզնես-առաջնորդներին կիսել առաջավոր փորձը եւ գիտելիքները, որպեսզի հասկանան դիսլեքսիայի արժեքավորությունը, ներդրումներ կատարել ավտոմատացման եւ կադրային ռազմավարության մեջ, ինչպես նաեւ ձգտել ստեղծել աշխատուժ «ապագային հարմար» նեյրոդիվերների համար։

Նեյրոդիվերսիֆիկացումը վերաբերում է մարդկային ուղեղի աշխատանքի եւ տեղեկության մեկնաբանման տարբեր միջոցների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել