• Latest news

В12 վիտամինի դեֆիցիտի 3 գլխավոր ախտանշան

15 հոկտեմբերի, 2019  17:35

В12 վիտամինի դեֆիցիտը կարող է առաջացնել առողջական մի ամբողջ շարք խնդիրներ, այդ թվում՝ անեմիայի զարգացում, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն: Բայց խնդիրն այն է, որ մարդկանցից շատերը նույնիսկ չեն կռահում, որ այս վիտամինի դեֆիցիտ ունեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում В12 վիտամինի դեֆիցիտի մի քանի  կարեւոր ախտանշաններ:

Մաշկի գունատություն

В12 վիտամինի դեֆիցիտի դեպքում մաշկը հաճախ գունատվում է: Իհարկե, այս ախտանշանը կարող է հատուկ լինել նաեւ շատ այլ խնդիրների, ուստի եթե նկատում եք, որ վերջին շրջանում սովորականից ավելի գունատ եք, ավելորդ չի լինի բժիշկի հետ խորհրդակցելը եւ В12 վիտամինի մակարդակը ստուգող անալիզ հանձնելը:

Մաշկի դեղնություն

Մաշկի դեղին երանգը կարող է դեղնախտի նշան լինել, որը նաեւ կարող է կապված լինել B12 վիկտամինի դեֆիցիտի հետ: Դեղնախտը ուշադրություն պահանջող լուրջ խնդիր է, ուստի եթե ձեզ մոտ այդպիսի ախտանշան եք նկատել, անպայման բժշկի դիմեք:

Մաշկի վրա սպիտակ բծեր

Մաշկի վրա սպիտակ բծերը B12 վիտամինի դեֆիցիտի եւս մեկ հատկանշական նշան են: Այդպիսի բծեր են առաջանում այս վիտամինի անբավարարության դեպքում մելանինի մակարդակի նվազման պատճառով: Նման բծերը հաճախ առաջանում են արմունկներին:

Նշենք, որ առավել հաճախ В12 վիտամինի դեֆիցիտի հետ բախվում են բուսակերները եւ վեգանները, քանի որ այս վիտամին շատ է պարունակվում մսամթերքում, որը նրանք չեն օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել