• Latest news

Առաջին երեխան կարող է ծնվել տիեզերքում հաջորդ 12 տարիների ընթացքում

15 հոկտեմբերի, 2019  21:15

Առաջին երեխան տիեզերքում կարող է ծնվել հաջորդ 12 տարիներին։ SpaceBorn United-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, դոկտոր Էգբերթ Էդելբրուքն ասել է, որ ընկերությունն աշխատում է առաքելությունների վրա, որոնցում հղի կանայք կկարողանան ծննդաբերել ուղեծրում, տեղեկացնում է PA-ն։

Ներկայում նպատակն այն չէ, որպեսզի հղիությունն անցկացվի տիեզերքում, այլ այն, որ ծննդաբերությունը կատարվի 24-36 ժամում։

Ելույթ ունենալով Դարմշտադտում (Գերմանիա) Asgardia Space Nation առաջին տիեզերական եւ գիտական կոնգրեսում, Էդելբրուքն ասել է, որ դա տեղի կունենա մինչեւ 2031 թվականը։

«Առայժմ դա հնարավոր է միայն ստորին մերձերկրյա ուղեծրում (LEO) եւ հնարավոր է միայն շատ մանրազնին ընտրության դեպքում»,- ասել է նա։

Ապագա մայրիկներին եւ բուժանձնակազմին ներկայացվող պահանջների թվում են երկու նախորդ անթերի ծննդաբերությունների փորձը եւ բնական բարձր ճառագայթային տոկունությունը։

SpaceBorn Utd-ը հետազոտում է մարդու վերարտադրման պայմանները տիեզերքում եւ մասնագիտանում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել