• Latest news

Համբուրգերները տղամարդկանց համար վտանգավոր են

16 հոկտեմբերի, 2019  21:30

Համբուրգերները եւ ֆասթ ֆուդի այլ տարատեսակները խախտում են տեստոստերոնի սինթեզը՝ արական հորմոն, որը կարգավորում է նաեւ տղամարդկանց օրգանիզմում մանկածնության ֆունկցիաները: Այսպիսի եզրակացություն են կատարել Ավստրալիայից հետազոտողները, փոխանցում է Planet-today-ը՝ վկայակոչելով Andrologia գիտական ամսագիրը:

Ֆլինդերսի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ֆաստ ֆուդը հատկապես վնասակար է մի շարք կարգի մարդկանց համար: Օրինակ՝ գեր տղամարդկանց, որոնք առանց այն էլ տեստոստերոնի հետ կապված խնդիրներ հաճախ են ունենում: Այնպիսի վնասակար կերակուրը, ինչպիսին համբուրգերներն են, խախտում են արական հորմոնի արատադրման համար պատասխանատու կենսաբանական մեխանիզմների աշխատանքը, ինչով լրջորեն վնասում են տղամարդու օրգանիզմը:

«Ճարպերով եւ աղով չափից ավելի հագեցած կերակուրը բացասաբար է ներգործում տեստոստերոնի մակարդակի վրա, եւ այս արդյունքն առանձնապես ցայտուն է դրսեւորվում գեր տղամարդկանց շրջանում: Խոսքն ակնթարթային  արդյունքի մասին է՝ բավական է համբուրգեր ուտել, որ արյան մեջ տեստոստերոնի մակարդակը կտրուկ նվազի»,- նշում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները հավելում են, որ ֆաստ ֆուդի հետեւանքով առաջացող տեստոստերոնի մակարդակի նվազումը, հատկապես ուժեղ է անդրադառնում տարեց տղամարդկանց առողջության վրա, ինչպես նաեւ այն տղամարդկանց, որոնք արտահայտված ավելորդ քաշ ունեն: Որոշ դեպքերում ֆաստ ֆուդի բացասական արդյունքը կարող է առաջացնել մանկածնության ֆունկցիայի լուրջ խանգարումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել