• Latest news

Բացահայտվել են խնձորի քացախի անհավանական հատկություններ

16 հոկտեմբերի, 2019  23:08

Խնձորի քացախը ոչ միայն կարեւոր  բաղադրիչ է շատ բաղադրատոմսերի համար, այլեւ անհավանական օգտակար մթերք, որը կարող է բարելավել գրեթե բոլոր հիմնական ներքին օրգանների վիճակը։ Օտարերկրյա գիտնականները, ուսումնասիրելով խնձորի քացախի օգտակարությունը, ասում են, որ դժվար է գտնել մեկ այլ նման մթերք, որն այդքան համալիր ազդեցություն կունենա օրգանիզմի վրա, տեղեկացնում է Planet-today-ը։

Խնձորի քացախի լուծույթը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, զգալիորեն նվազեցնում է եռագլիցերիդների մակարդակը եւ պաշտպանում խոլեստերինի մակարդակի վնասակար տատանումներից։ Գումարած՝ խնձորի քացախն օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը, որը հաճախ դառնում է սիրտ-անոթային համակարգի լուրջ խնդիրների պատճառ։

Խնձորի քացախի օգտագործումն օգտակար է շաքարային դիաբետի եւ նախադիաբետային վիճակի ժամանակ, քանի որ քացախը նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ բարելավում օրգանիզմի զգայունակությունն ինսուլինի հանդեպ։ Եթե պարբերաբար խնձորի քացախի երկու գդալ խմեք քնելուց առաջ, ապա կարելի է ապահովել ոչ վատ պաշտպանություն դիաբետից։

Խնձորի քացախն օգնում է հաղթահարել ավելորդ քաշի խնդիրը, ինչպես նաեւ կիրառվում է վտանգավոր օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար։ Բացի այդ, քացախը կարելի է օգտագործել նաեւ որպես արդյունավետ ախտահարող միջոց արտաքին օգտագործման համար, որը վերացնում է պաթոգեն միկրոօրգանիզմների մեծ մասը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է