• Latest news

Տեստոստերոնի բարձր մակարդակը լավացնում է մարզուհիների ֆիզիկական հնարավորությունները. հետազոտություն

17 հոկտեմբերի, 2019  13:26

Արական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի բարձր մակարդակը բարելավել է երիտասարդ մարզուհիների ֆիզիկական հնարավորությունները, օրինակ՝ նրանք կարողացել են 2 կիլոմետր հեռավորությունը վազել 10 վայրկյանով ավելի արագ հորմոնի սովորական մակարդակ ունեցող գործընկերների համեմատ, գրում է ՏԱՍՍ-ը։ https://nauka.tass.ru

British Journal of Sports Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունում տրվում է այն հարցի պատասխանը, թե կարելի է արդյոք, որպեսզի արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարզուհիները մասնակցեն պաշտոնական մրցումներին։

Հետազոտությանը մասնակցել է 18-35 տարեկան 48 կին։ Երկու եւ ավելի ամսվա ընթացքում նրանց կեսն ընդունել է դեղամիջոցներ, որոնք բարձրացնում են արյան մեջ տեստոստերոնի մակարդակը։ Երկրորդ կեսին տվել են «փուչ» դեղամիջոցներ։ Այն մասին, թե ում են բաժին ընկել այդ դեղահաբերը, չգիտեին ոչ փորձի մասնակիցները, ոչ գիտնականները։ Այդկերպ, այսպես կոչված երկակի կույր պլացեբո-վերահսկելի հետազոտության օգնությամբ, մասնագետները փորձում են հասնել առավելագույն օբյեկտիվ արդյունքի։

Արդյունքում պարզվել է, որ արյան մեջ հորմոնի մակարդակը միջինը բարձրացել է հինգ անգամ։ Բացի այդ, փորձի մասնակիցների մոտ ավելացել է մկանայանին զանգվածը, ինչպես նաեւ ֆիզիկական այլ ցուցանիշները։ Հետազոտողները հատկապես նշել են  առաջընթացը վազքի մարզումների ժամանակ. պարզվել է, որ մասնակիցների դիմացկունությունն ավելացել է գրեթե 10 տոկոսով։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ տեստոստերոնն իսկապես ազդում է ֆիզիկական բնութագրերի, մասնավորապես՝ երիտասարդ առողջ կանանց դիմացկունության վրա, որոնք ընդունում են դեղամիջոցներ դրա հիմքով։ Այդ հորմոնը նաեւ թույլ է տալիս ավելացնել ոչ ճարպային մկանային զանգվածը։

Ավելի վաղ բանավեճ էր ծավալվել այն մասին, թե որքանով է իրավաչափ միջազգային մրցումներում արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակով մարզուհիների մասնակցությունը։ Բանավեճն սկսվեց, մասնավորապես հարավաֆրիկյան վազորդուհի Քասթեր Սեմենիի հետ կապված սկանդալից հետո։ Տեստոստերոնի բարձր մակարդակը եւ արական կազմվածքը հիմք էին տվել Թեթեւատլետիկական ֆեդերացիայի միջազգային ասոցիացիային (IAAF) պահանջելու աշխարհի գործող չեմպիոնուհուց ( 800 մետր վազքում) հատուկ թեստ անցնել սեռը պարզելու համար։ Սեմենին հաջող էր անցել թեստը եւ ապացուցել, որ կին է։

Երկարատեւ դատական քաշքշուկներից հետո մարզուհին, որն ի ծնե տեստոստերոնի բարձր մակարդակ ունի արյան մեջ, նախկինի պես չի կարող մասնակցել IAAF մրցումներին։ Համաձայն 2018 թվականի ապրիլին ընդունված նոր կանոնների՝ ասոցիացիան թույլ չի տալիս մրցումներին մասնակցել այն կանանց, որոնց մոտ այդ հորմոնի անհրաժեշտ մակարդակը գերազանցում է մեկ լիտրում 5 նանոմոլ ցուցանիշը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է