• Latest news

Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ կկատարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

17 հոկտեմբերի, 2019  13:56

Հոկտեմբերի 21-ից 25-ը ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) հաստ աղու չարորակ նորագոյացությունների անվճար լապարոսպոկիկ վիրահատություններ կկատարի ամերիկացի բժիշկ, վիրաբույժ-լապարոսկոպիստ Ջենարո Դ․ Լաբելան։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Ջենարո Դ․ Լաբելան TriHealth General Surgery Residency Program-ի դասախոս է, վիրահատություններ է կատարում Օհայո նահանգի մի շարք հիվանդանոցներում՝ Bethesda North Hospital, Good Samaritan Hospital և TriHealth Evendale Hospital: Բժիշկը նաև American Board of Surgery և American Board of Colon and Rectal Surgery անդամ է։

Ամերիկացի վիրաբույժը Հայաստանում վիրահատությունները կկատարի իր հետ բերած նոր սերնդի լապարոսկոպիկ գործիքներով։

Մանրամասների և հերթագրվելու համար դիմել ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք, հեռ․ +37410236829, +37491480628:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել