• Latest news

Բժիշկները կորցրել են պացիենտին տոմոգրաֆում

19 հոկտեմբերի, 2019  14:18

Բուլղարիայի հիվանդանոցներից մեկում հետազոտության ժամանակ բժիշկները կորցրել են 70-ամյա պացիենտ Ասենկա Խրիստովային եւ 6 ժամ փնտրել նրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով Nova-ին:

Տուժածի դուստրը լրագրողներին հայտնել է, որ իր մայրը հիվանդանոց է գնացել եւ անհետացել: Նա դիմել է ոստիկանություն:

Պացիենտին փնտրել են 6 ժամ, արդյունքում նրան գտել են արգելված սենյակում, որտեղ տոմոգրաֆ կա: Խրիստովայի խոսքով՝ ինքը դռան հետեւում ձայներ է լսել եւ սկսել բղավել:

Պարզվել է, որ ռենտգենոլոգի օգնականը կնոջը պառկեցրել է տոմոգրաֆի մեջ, ապա փակել սենյակի դուռն ու հեռացել: Օգնականին տուգանք եւ դատավճիռ է սպառնում: Հիվանդանոցի ղեկավարությունը պնդել է, որ տոմոգրաֆում երկար ժամանակ մնալը չի ազդել Խրիստովայի առողջության վրա, քանի որ ապարատն այդպես էլ չեն միացրել: Սակայն կնոջ հարազատները մտադիր են դատի տալ հիվանդանոցին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել