• Latest news

Փսորիազով տառապող մարդկանց մոտ բարձր է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ռիսկը. գիտնականներ  

19 հոկտեմբերի, 2019  17:11

Փսորիազով տառապող մարդկանց մոտ բարձր է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման ու դրանցից մահացության ռիսկը՝ պարզել են Մանչեսթերի համալսարանի գիտնականները:

JAMA Dermatology-ում հրապարակված հետազոտությունը ներկայացնում է քաղցկեղի եւ փսորիազի միջեւ կապի մասին 58 հետազոտությունների տվյալներ:

Մեթա-վերլուծության համաձայն՝ փսորիազով տառապող մարդկանց մոտ, ի տարբերություն նրանց, ում մոտ նման հիվանդություն չկա, 1,18 անգամ բարձր է քաղցկեղի մի քանի տեսակների՝ հաստ աղիքի, հաստ եւ ուղիղ աղիքի, երիկամների, կոկորդի, լյարդի, լիմֆոմայի, բերանի խոռոչի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի եւ մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի զարգացման ռիսկը: Ծանր փսորիազով տառապող պացիենտների մոտ քաղցկեղի զարգացման եւ դրանից մահացության ռիսկը կազմել է 1,22:

Փսորիազը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որը պայմանավորված է փոփոխված մաշկի որոշակի նմուշներով: Այդ նմուշներից են՝ կարմրութունը (երիթեմա), քոր եւ թեփոտում: Ամենից հաճախ հանդիպում է ծնկների, գլխամաշկի, արմունկների, գոտկատեղի, դեմքի, ոտնաթաթի եւ ձեռքերի ափերի վրա:    

Ավելի վաղ եւս փսորիազը կապել են քաղցկեղի հետ: Հետազոտողների խոսքով՝ կապը կարող է բացատրվել փսորիազի դեմ դեղամիջոցներով: Օրինակ, ծանր փսորիազի դեպքում ցիկլոսպորինի օգտագործումը կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել