• Latest news

Ամենամեծ ընտանիքը. Բազմազավակ մայրը 22-րդ երեխայով է հղի

21 հոկտեմբերի, 2019  09:51

44-ամյա Սյու Ռեդֆորդը, որը Բրիտանիայում ամենամեծ ընտանիքի մայրն է, 22-րդ երեխայով է հղի: Նա այս մասին հայտնել է Youtube-յան The Radford Family ընտանեկան ալիքում հրապարակված հոլովակում:

Սյուն եւ նրա ամուսին Նոելն իրենց բաժանորդներին ցույց են տվել ՈՒՁՀ արդյունքները: Զույգն անցյալ տարի պնդում էր, որ այլեւս երեխա չի ունենա, քանի որ արդեն իսկ 21 երեխա ունի, որոնցից վերջին ծնվել է 2018 թվականին:

Սյուն հիմա 15-շաբաթական հղի է, եւ նրանք շուտով կիմանան փոքրիկի սեռը: Սյուն տղա է ցանկանում, այս դեպքում յուրաքանչյուր սեռից կունենան 11-ական երեխա:

Ընտանիքը պետությունից հատուկ արտոնություններ չի ստանում՝ բացի երեխաների համար սովորական նպաստները: Նրանք ապրում են ընտանեկան փռից վաստակած գումարով, որտեղ աշխատում են հայրը եւ ավագ երեխաներից մի քանիսը:

Հետաքրքիր է, որ երբ Սյուն հղիացել էր 9-րդ երեխայով, նրա ամուսինը կատարել էր վազէկտոմիա: Զույգը, սակայն, հետո որոշել է, որ ցանկանում է ունենալ մեծ թվով երեխաներ, եւ Նոելը կրկին վիրահատվել է՝ վերադարձնելու համար երեխաներ բեղմնավորելու հնարավորությունը:

Լուսանկարի աղբյուրը՝ The Radford family Facebookյան էջ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել