• Latest news

Կինը հղիության մասին իմացավ ծննդաբերության օրը

21 հոկտեմբերի, 2019  13:45

26-ամյա Քեյթի Մեյսոնը Մելբուռնից (Ավստրալիա) բժշկի դիմեց ստամոքսի ծակոցների գանգատով եւ իր համար անսպասելի իմացավ, որ հղի է արդեն ուղիղ 35 շաբաթ։

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, այդ նույն օրը կնոջը հոսպիտալացրին, եւ մի քանի ժամ անց նա տղա ունեցավ, որին անվանեց Ֆլին։

Քեյթիի խոսքով՝ նա հղիության ոչ մի նշան չէր նկատել, նրա որովայնը չէր մեծացել, առավոտյան սրտխառնոցներ չէր ունեցել, եւ միեւնույն ժամանակ՝ այդ բոլոր ամիսներին դաշտանը չէր դադարել։

Երեխայի ծնվելուց ոչ շատ առաջ նա շարունակել էր օգտագործել ալկոհոլ եւ ակտիվորեն զբաղվել էր սպորտով, քանի որ չէր կասկածում, որ հղի է։

Քեյթին Ֆլինի հորն ասել է որդու ծնվելու մասին, բայց նա հրաժարվել է մասնակցել նրա դաստիարակությանը։

Լուսանկարը՝ Քեյթի Մեյսոնի Facebook-ի էջից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել