• Latest news

Հրապարակվել է Ուկրաինայում ծնված երկգլխանի աղջկա լուսանկարը (ֆոտո)

21 հոկտեմբերի, 2019  15:23

Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի Չեռնովցիի մարզում ծնվել է երկգլխանի աղջիկ, որն ապրել է ընդամենը 9 օր։ Ուկրաինական «Վերաբերում է բոլորին» հեռուստածրագրի եթերում ցուցադրել են այդ աղջկա լուսանկարները։

Իրականում, իհարկե, եղել են սիամյան երկվորյակներ՝ մեկ մարմնով եւ երկու գլխով։ Ծնողները՝ Դմիտրի եւ Անժելա Պետրյուները, նրանց տվել էին Աննա եւ Մարիա անունները։

Բժիշկների խոսքով՝ երեխան ծնվել էր մեկ մարմնով, երկու ձեռքերով, երկու ոտքերով, երկու ողնաշարով, որոնք միացած էին գոտկատեղում, եւ մեկ սրտով։

Բնածին արատի մասին հայտնի էր դեռ հղիության ժամանակ, բայց կինը հրաժարվել էր ընդհատել հղիությունը, քանի որ դա նրա առաջին հղիությունն էր։ Վաղաժամ ծննդաբերությունը տեղի ունեցավ 33 շաբաթականում մարզի հիվանդանոցում։

Ինչպես հավաստիացնում են ՌԲԳԱ Օտտի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ժառանգական եւ բնածին հիվանդությունների ինստիտուտի գենետիկ ու պերինատալ ախտորոշման լաբորատորիայի ղեկավար Վլադիսլավ Բարանովը, այստեղ, ամենայն հավանականությամբ, «մեղավոր» է ոչ թե գենետիկան, այլ արտաքին գործոնների ազդեցությունը։  Շեղումը կարող էր պայմանավորված լինել ուլտրաձայնի կամ որոշ դեղերի օգտագործման ազդեցությամբ։

Բժիշկները նախազգուշացրել են ծնողներին, որ երեխան առավելագույնը մի քանի ամիս կապրի։ Ծնվելուց ինը օր հետո երկգլխանի աղջիկը մահացավ։

Լուսանկարը՝ կադր «Վերաբերում է բոլորին» տեսանյութից/YouTube

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է