• Latest news

Սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակումը պետք է վերադարձնել առողջապահության նախարարությանը. նախարար

21 հոկտեմբերի, 2019  17:59

Սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակումը պետք է վերադարձնել առողջապահության նախարարությանը։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր առողջապահության նախարարությունը ոչ մի ֆունկցիա չունի ոչ սննդամթերքների որակի վերահսկման, ոչ ոլորտի քաղաքականության մշակման բնագավառներում։ Վերահսկողությունն այսօր իրականացնում է մթերային անվտանգության տեսչային մարմինը, իսկ ինչ վերաբերում է քաղաքականության մշակմանը, այն դեռեւս 2008-ին փոխանցել են գյուղտնտնախարարությանը, որը հետո միացվեց էկոնոմիկայի նախարարության հետ, որն էլ այսօր զբաղվում է սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակմամբ։

«Նորմալ է, որ  գործառույթները բաժանված են, եւ որ կան տեսչական մարմին եւ քաղաքականություն մշակող մարմին։ Բայց նորմալ չէ, որ այդ ոլորտի քաղաքականության մշակմամբ զբաղվում է ոչ առողջապահության նախարարությունը, չէ՞ որ սննդամթերքների անվտանգությունն ուղղակիորեն կապված է մարդկանց առողջության հետ»,- ասաց նախարարը։- «Մենք ցանկանում ենք սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակումը վերադարձնել առողջապահության նախարարությանը, քանի որ ոչ ոք այդ թեման առողջապահության նախարարության մասնագետներից լավ չի հասկանում։ Առայժմ դա բանավոր խոսակցությունների մակարդակում է, բայց չի բացառվում, որ ապագայում մենք կանցնենք նաեւ գրավոր համաձայնությունների։ Դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն որոշ օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում։ Դժվար կլինի, իհարկե, բայց մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, եթե սննդամթերքների անվտանգության ոլորտի քաղաքականության մշակմամբ զբաղվի առողջապահության նախարարությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել