• Latest news

Մարդու բրոնխներում կարող է ճարպ կուտակվել. հետազոտություն

21 հոկտեմբերի, 2019  21:20

Ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ ճարպը կուտակվում է ոչ միայն գոտկատեղում, այլեւ շնչուղիներում, պարզել են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է European Respiratory Journal-ում։

Այս հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչու առողջական այնպիսի խնդիր, ինչպիսին է ասթման, ավելի շատ տարածված եւ ավելի դժվար է ընթանում ճարպակալում եւ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ։

Ավստրալացի, նորզելանդացի եւ կանադացի գիտնականների խումբը մանրադիտակով ուսումնասիրել է թոքերի պատերի ընդհանուր առմամբ ավելի քան 1300 նմուշ, որոնք վերցվել են 52 մարդուց։ Նրանցից ոմանք մահացել են ասթմայից, մյուսները հիվանդ են եղել ասթմայով, բայց մահացել են ասթմայի հետ չկապված պատճառներով, իսկ երրորդների մոտ ասթմա ընդհանրապես չի եղել։

Գիտնականները բոլոր երեք խմբերում հայտնաբերել են  ճարպային հյուսվածք թոքերում, բայց նրանք, ովքեր ունեցել են ավելորդ քաշ եւ ճարպակալում, թոքերում միջինն ավելի շատ ճարպ են ունեցել, քան մնացածները։ Մարմնի զանգվածի ինդեքսից (ՄԶԻ) կախված՝ աճել է թոքերում ճարպի քանակության մեծացման հավանականությունը։ Իսկ ՄԶԻ ավելացումը թոքերում ճարպի կուտակման հետ միասին կապված է շնչուղիների հաստացման եւ բորբոքման հետ։

Հեղինակների կարծիքով՝  նրանց ստացած արդյունքները ոչ միայն չեն հակասում այսօր առկա տեսություններին, որոնք բացատրում են ճարպակալման եւ շնչուղիների խնդիրների կապը, այլեւ լրացնում են դրանք՝ առաջարկելով նոր բացատրություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի