• Latest news

Կղանքային փոխպատվաստները կարող են օգնել գրգռված աղիների համախտանիշով մարդկանց

22 հոկտեմբերի, 2019  12:09

Կղանքային փոխպատվաստները կարող են մեղմել գրգռված աղիների համախտանիշի (ԳԱՀ) ցավոտ եւ անհանգստացնող ախտանշանները, եթե այդ փոխպատվաստները վերցված են մարդկանցից, որոնց անվանում են «սուպերդոնորներ», փոխանցում է NBCNews-ը:

Հետազոտության համաձայն՝ կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստումը պացինետներից գրեթե կեսի մոտ զգալիորեն բարելավել է ԳԱՀ ախտանշանները: Նորվեգիայի Բերգենի համալսարանի կլինիկական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մագդի Էլ Սալհին հետազոտությունը ներկայացրել է Իսպանայում ընթացող ամենամյա Գաստրոէնտերոլոգիայի միավորված եվրոպական շաբաթի ժամանակ:

Ամերիկյան գաստրոէնտերոլոգիայի քոլեջի գնահատականներով՝ ամերիկացիների 10-ից մինչեւ 15 տոկոսը տառապում է ԳԱՀ-ով: Ախտանշանները կարող են ներառել փորի ջղակծկումներ եւ փքվածություն, ինչպես նաեւ փորկապություն եւ դիարեա: Չնայած այս վիճակը կարող է առաջացնել ուժգին ցավ եւ անհարմարություն, այն աղիների վնասվածքի չի բերում:

ԳԱՀ-ի պատճառն անհայտ է, բայց որոշ հետազոտողներ ենթադրում են, որ սա կարող է կապված լինել միկրոբիոմի խախտումների, մեծ թվով միկրոօրգանիզմների հետ, որոնք ապրում են աղիներում:

Կղանքային փոխպատվաստները կամ կղանքային միկոբիոտայի փոխպատվաստումը (ԿՄՓ) գործում են աղիների մեջ միկրոօրգանիզմների ավելի առողջ շարքի բնակեցման ճանապարհով: Դոնորի կղանքը մշակվում է եւ այնուհետեւ փոխպատվաստվում ընդունողի աղիների մեջ:

Պարզելու համար՝ արդյոք ԿՄՓ-ն կարո՞ղ է մեղմել ԳԱՀ-ի ախտանշանները, Էլ Սալհին եւ նրա գործընկերները ներգրավել են 164 պացիենտի:

Նախորդ հետազոտություններով նույնպես ուսումնասիրել են ԳԱՀ-ի ախտանշանների վրա ԿՄՓ-ի ազդեցությունը եւ խառը արդյունքներ են ստացել: Էլ Սալհին բուժման իր մեթոդի արդյունավետությունը բացատրել է սուպերդոնորի յուրահատուկ միկրոբիոտայով:

«Մենք դոնորի մանրակրկիտ ընտրություն ենք կատարել մի քանի թեկնածուներից, որոնց մոտ առկա էին նշաններ, որոնք, ինչպես հայտնի է, դրական են ազդում աղիքային միկրոբիոտայի վրա»,- ասել է Էլ Սալհին:

Դոնորն ընդհանուր առմամբ առողջ էր, նրան կրծքով էին կերակրել, նա կանոնավոր դեղեր չէր ընդունել, ծխող չէր եւ ընդամենը մի քանի անգամ էր հակաբիոտիկներ ընդունել, ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել