• Latest news

Կինը լսել է սեփական սրտի բաբախյունը հազվադեպ հիվանդության պատճառով

22 հոկտեմբերի, 2019  13:17

Քարի Այթքենսը Կալիֆոռնիայից մի անգամ առավոտյան արթնացավ ձախ ականջում տարօրինակ զգացողությամբ եւ գլխապտույտով։ Նրա տարօրինակ ախտանշանները պատճառ դարձան, որպեսզի նա մի քանի անգամ դիմի քիթ-կոկորդ-ականջի մասնագետներին։ Եվ այնուամենայնիվ, ոչ ոք չկարողացավ հասկանալ խնդիրը, տեղեկացնում է Fox News-ը։

Այնինչ, ի հայտ եկավ նաեւ վախեցնող մեկ այլ ախտանշան։ Կինն սկսեց ականջում լսել սեփական սրտի բաբախն այնքան բարձր, որ չէր լսում մնացյալ աղմուկը, այդ թվում եւ հեռուստացույցինը։

Նա սկսեց տառապել դեպրեսիայից եւ անհանգստությունից՝ ախտանշանների հայտնվելուց հետո մի քանի շաբաթում կորցնելով 40 ֆունտ։

Վերջապես, բժիշկներից մեկը Քարիին խորհուրդ տվեց դիմել Կալիֆոռնիայի համալսարանի Բժշկական դպրոցի դոկտոր Քուինթոն Գոպենին։

Գոպենը գլխի եւ պարանոցի վիրաբուժության փորձագետ է, եւ նա անմիջապես գլխի ընկավ Այթքենսի ախտանշանների պատճառի մասին։ Բժիշկն իր կասկածները հաստատեց համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ, որի վրա բժիշկը եւ պացիենտը կարողացան տեսնել փոքրիկ ճաք ներքին ականջի ոսկրի վրա։

Քարի Այթքենսի հիվանդությունն իրականում բավական նոր է եւ հազվադեպ։ Այն հայտնի է որպես վերին կիսաշրջանաձեւ կանալների (SSCD) քայքայում եւ առաջին անգամ հայտնաբերվել է 1998 թվականին։

Այն առաջանում է ներքին ականջի վերին մասի ոսկրի բարակելու կամ դրա բացակայության պատճառով։ Ենթադրվում է, որ այդ ոսկորը բարակում է ծնվելուց հետո՝ մարդու տարիքին զուգընթաց։ Բայց եթե դա տեղի չի ունենում, ոսկրում կարող է զարգանալ ոչ նորմալ երրորդ անցք։ SSCD նշաններից մեկն այն ֆենոմենն է, որի պարագայում պացիենտները լսում են սեփական մարմնի ուժեղացված ձայները։ Դրանց կարող են վերաբերել սրտի բաբախյունը, մարսողական աղմուկները եւ անգամ աչքերի շարժը։

Այն դեպքում, երբ սովորաբար ներքին ականջն ունենում է երկու ճեղք իրեն շրջապատող ոսկրի կառուցվածքում, SSCD ունեցող պացիենտների մոտ առաջ է գալիս երրորդ անցքը։ Այդ անցքը կարող է առաջ բերել հավասարակշռության խնդիրներ, լսողության կորուստ եւ գլխապտույտ՝ այլ ախտանշանների հետ միասին։

Խնդիրը պարզելուց հետո Գոպենը եւ նեյրովիրաբույժ գործընկերը վիրահատություն կատարեցին, որպեսզի փակեն անցքը Քարի Այթքենսի ականջում։ Բայց որպեսզի դա արվի, վիրաբույժը տառացիորեն հետ է «բրթել» ուղեղը՝ հասնելու համար անցքին։ Չնայած դրան՝ վիրահատությունը հաջող է անցել եւ օգնել կնոջը վերադառնալ նորմալ կյանքի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել