• Latest news

Օսթեոարթրիտի դեմ դեղամիջոցները կարող են անցանկալի կողմնակի էֆեկտներ առաջացնել. մասնագետ

22 հոկտեմբերի, 2019  16:41

Օսթեոարթրիտի դեպքում սովորաբար կորտիկոստերոիդներ են նշանակում, որոնք օգնում են մեղմել ցավի զգացողությունը։ Բայց այս միջոցները սկսել են հարցեր առաջացնել մասնագետների մոտ։ Դոկտոր Ալի Գարմազին Բոստոնի համալսարանից կարծում է, որ անհրաժեշտ է փոխել մոտեցումը օսթեոարթրիտի թերապիայի հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է CBC News-ը, կատարվել է 459 պացիենտի հետազոտություն, որոնք անցյալ տարի ստացել են կորտիկոստերոիդների ներարկումներ ծնկի կամ ազդրի շրջանում։ Ներարկումներից հետո 8 տոկոսի մոտ առաջ է եկել 4 տիպի բարդություն. 6 տոկոսի մոտ հիվանդությունն սկսել է ավելի ակտիվ զարգանալ, 0,9 տոկոսի մոտ ոսկրերը կոտրվել են, 0,7 տոկոսի մոտ ոսկրի նեկրոզ է նկատվել եւ 0,7 տոկոսի մոտ էլ գրանցվել է հոդի ավելի արագ քայքայում, որն ուղեկցվել է ոսկրի հյուսվածքի կորստով։

Դոկտոր Գարմազիի կարծիքով՝ այս տվյալները բավական են՝ հրաժարվելու համար օսթեոարթրիտի ավանդական թերապիայից։

Մեկ այլ հետազոտություն, որն իրականացվել է 2017 թվականին, ցույց է տվել, որ ստեորիդ դեղամիջոցների ներարկումները ծնկի հոդում առանձնակի արդյունք չեն տվել ցավի սրության տեսակետից։ Փոխարենը նկատվել է հոդային տարածքի նեղացում եւ կռճիկի ծավալի կորուստ։

Իսկ Skeletal Radiology-ում այս տարի հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ պացիենտների 70 տոկոսի պարագայում, որոնց ստերոիդ դեղեր են ներարկել ազդրի հոդերում, 44 տոկոսով ավելի հաճախ են բախվել խորացող օսթեոարթրիտի եւ 17 տոկոսով ավելի հաչախ՝ ոսկրի նեկրոզի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել