• Latest news

Հաճախ տրվեղ 5 հարց գրիպի դեմ պատվաստման մասին

22 հոկտեմբերի, 2019  17:45

Ո՞ւմ կարելի է պատվաստել գրիպի դեմ, իսկ ո՞ւմ՝ ոչ։ Ի՞նչ կողմնակի էֆեկտներ կարող են լինել պատվաստումից, եւ կարելի՞ է արդյոք հիվանդանալ գրիպով պատվաստման պատճառով։ Այս եւ այլ հարցերի NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

1. Արժե՞ արդյոք պատվաստվել գրիպի դեմ

Գրիպի վիրուսի շտամները մշտապես փոխվում են, մուտացվում, ուստի ամեն սեզոնի համար մասնագետները ստեղծում են նոր պատվաստանյութ, որն ավելի արդյունավետ կլինի այդ սեզոնին։ Պատվաստանյութը կարող է մարդուն պաշտպանել  գրիպով վարակվելուց եւ բարդություններից, որոնք դրա պատճառով կարող են առաջանալ։ Ուստի, մասնագետի խոսքով, արժե պատվաստվել, մանավանդ ռիսկի խմբի մարդկանց՝ հղիներին, երեխաներին, տարեց մարդկանց, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, փակ հաստատություններում գտնվող մարդկանց, որտեղ վարակվելու ռիսկը հատկապես բարձր է։

2. Կարելի՞ է արդյոք պատվաստվել հղի կանանց

Այո, կարելի է եւ անգամ անհրաժեշտ է, հավաստիացնում է Գայանե Սահակյանը։ Գրիպը որոշ դեպքերում կարող է հանգեցնել ծանր հետեւանքների եւ անգամ մահվան, իսկ հղի կանայք նրա հանդեպ հատկապես խոցելի են, քանի որ իմունային համակարգը հղիության ժամանակ թուլանում է եւ չի կարող բավական արդյունավետ պայքարել վիրուսների դեմ։ Հենց այդ պատճառով գրիպով վարակվելու ռիսկը եւ վարակվելուց հետո բարդությունների առաջացման ռիսկը հղիների մոտ հատկապես բարձր է։ Պատվաստանյութը, մասնագետի  խոսքով, կարող է պաշտպանել թե՛ հղի կնոջը, թե՛ երեխային, ինչպես մինչեւ ծնվելը (մոր հակամարմինները փոխանցվում են պտղին ընկերքի միջոցով), այնպես էլ ծնվելուց հետո առաջին 6 ամիսներին, եթե երեխան կրծքի կաթ է ուտում։

Մասնագետը նաեւ ընդգծել է, որ անցած տարի Հայաստանում 180 հղի կանայք պատվաստվել են գրիպի դեմ։

3. Ի՞նչ կողմնակի էֆեկտներ կարող են լինել պատվաստման պատճառով 

Գրիպի դեմ պատվաստանյութը, ինչպես նշեց մասնագետը, համարվում է ամենաանվտանգներից մեկն այսօրվա դրությամբ։ Հայաստանում անցած տարի օգտագործել են մոտ 90 հազար չափաբաժին պատվաստանյութ, եւ ոչ մի լուրջ կողմնակի էֆեկտ չի գրանցվել, միայն ոչ մեծ տեղային ռեակցիա պատվաստման տեղում, այն էլ՝ շատ հազվադեպ։

Շատ հազվադեպ կարող են լինել պատվաստանյութի ալերգիկ ռեակցիաներ, ինչպես եւ, ի դեպ, ցանկացած այլ դեղամիջոցի պարագայում։ Դրանց հավանականությունը մոտավորապես 1-ն է միլիոնի հարաբերակցությամբ։

4. Ո՞ւմ է հակացուցված գրիպի դեմ պատվաստանյութը

Գրիպի դեմ պատվաստման հակացուցումները, մասնագետի խոսքով, քիչ են. պատվաստանյութը չի կարելի ներարկել միայն այն մարդկանց, որոնց մոտ նախկինում եղել է լուրջ ալերգիկ ռեակցիա այդ պատվաստանյութի հանդեպ։

Եթե պացիենտը սուր հիվանդություն ունի (օրինակ՝ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա), այդ պահին պատվաստվել չարժե, քանի որ պատվաստման արդյունավետությունը ցածր կլինի։ Բայց պացիենտը կարող է պատվաստանյութն ստանալ, երբ առողջանա։

Որոշ պատվաստանյութեր հակացուցված են իմունադեֆիցիտի եւ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում, բայց գրիպի դեմ պատվաստանյութերին դա չի վերաբերում։ Գուցե, պատվաստման արդյունավետությունը նման պացիենտների մոտ ավելի ցածր լինի, քան առողջների պարագայում, բայց եւ այնպես, պատվաստանյութը կարող է նրանց ապահովել գոնե նվազագույն պաշտպանություն, ինչը շատ հրատապ է՝ հաշվի առնելով, թե ինչքան խոցելի են այդ պացիենտները ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ։

5. Կարո՞ղ է արդյոք մարդու մոտ առաջանալ գրիպ պատվաստանյութի պատճառով 

Ոչ, չի կարող, հավաստիացնում է Գայանե Սահակյանը։ Պատվաստանյութի մեջ չկա լիարժեք վիրուս, որը, հայտնվելով օրգանիզմում, կարող է հիվանդություն առաջացնել։ Դրանում օգտագործվում է հատուկ մշակված սպիտակուց, որը ոչ մի դեպքում չի կարող հանգեցնել գրիպով վարակվելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է