• Latest news

Չինաստանում կնոջ կրծքագեղձի ուռուցքն աճել է մինչեւ բասկետբոլի գնդակի չափի

23 հոկտեմբերի, 2019  10:56

Չինաստանում կնոջ կրծքագեղձի ուռուցքն աճել է մինչեւ բասկետբոլի գնդակի չափի: Երբ 47-ամյա կինը վերջապես օգնության է դիմել, նա ստիպված էր ուռուցքը ձեռքով պահել, քանի որ այնքան հսկայական ու ծանր էր, հայտնում է Foxnews-ը:

Բժիշկ Ու Ցզյանի խոսքով՝ պացիենտը փորձել է ուռուցքը «բուժել» քսուքներով եւ բուսական դեղամիջոցներով: Նա ասել է, որ կնոջը զննած վերջին բժիշկը նախազգուշացրել է, որ միակ տարբերակը վիրահատվելն է, բայց պարզ չէ, թե նա որքան երկար է սպասել բժիշկներին հերթական այցելությունները կատարելու միջակայքում:

«Եթե նրան չվիրահատեին, ուռուցքը դուրս կգար՝ ճեղքելով մաշկը»,- ասել է նա: Ուն եւ նրա թիմը ուռուցքը հեռացրել են սեպտեմբերի 25-ին 5 ժամ տեւած վիրահատության ժամանակ: Պարզել են, որ այն չարորակ է: Այդուհանդերձ, չնայած այդպիսի մեծ զանգվածի հեռացման հետ կապված ռիսկերին, կնոջ մոտ վիրահատությունից հետո լուրջ բարդություններ չեն սպասվում, հայտնում է AsiaWire-ը:

Լուսանկարը՝ AsiaWire-ի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել