• Latest news

Տղամարդը նիհարեց 215 կիլոգրամ, որպեսզի չմահանա ճարպակալումից

23 հոկտեմբերի, 2019  20:48

Կառլոս Օրոսկոն ամերիկյան Միչիգան նահանգից նիհարեց 215 կիլոգրամ 4 տարում, որպեսզի չմահանա ճարպակալումից։ Նա նաեւ սկսեց զբաղվել երկար տարածությունների վազքով։

Ինչպես տեղեկացնում է People պարբերականը, 2015-ին 39-ամյա Կառլոսը, որն այն ժամանակ 295 կիլոգրամ էր, դիմել է բժիշկներին՝ առողջական խնդիրների պատճառով. չնայած երիտասարդ տարիքին՝ նա տառապում էր հոդատապից, արյան բարձր ճնշումից, ոտքերի խոցերից, ցելյուլիտից (ենթամաշկային ճարպային բջջանյութի բորբոքում) եւ ապնոեից։

Բժիշկները նրան բացատրել են, որ եթե չդադարի ալկոհոլային ըմպելիքներ խմել եւ հսկայական քանակությամբ վնասակար ուտելիք օգտագործել, ապա կարող է չհասնել 40 տարեկանի։ Կառլոսը ցանկանում էր վիրահատվել՝ քաշը նվազեցնելու համար, բայց բժիշկները խորհուրդ տվեցին սկզբում նիհարել եւ փոխել կենսակերպը։

«Ես դուրս եկա կլինիկայից, նստեցի մեքենայիս թափքին եւ հեկեկացի։ Երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ։ Այդ ժամանակ առաջին անգամ վախեցա, որ կարող է շուտով մահանամ»,- խոստովանել է Կառլոսը։

Նա ափսոսում էր, որ քույրը շուտով երեխա է ունենալու, իսկ ինքը կարող էր չտեսնել դա։

Հաջորդ կես տարում Կառլոսը ինքնուրույն նիհարեց 45 կիլոգրամ, լիովին հրաժարվեց ֆասթ ֆուդից, տապակած ուտելիքից, խմորեղեններից, գազավորված եւ ալկոհոլային ըմպելիքներից։ Նա փորձում էր նաեւ շատ քայլել։

2016 թվականի դեկտեմբերին նրան, այնուամենայնիվ, վիրահատեցին, ինչից հետո նա շարունակում էր դիետա պահել եւ սկսել էր ավելի ակտիվ մարզվել։ 2017-ին նա առաջին անգամ մասնակցեց 5 կիլոմետր վազքին եւ հասկացավ, որ վազելն իրեն շատ է դուր գալիս։

Այդ ժամանակվանից Կառլոսը մասնակցել է տարբեր երկարության վազքի 32 մրցումների։ 2019 թվականի հոկտեմբերի 20-ին նա մասնակցել է իր առաջին մարաթոնին Դեթրոյթում։ Հիմա նա 80 կիլոգրամ է եւ իրեն շատ ավելի լավ է զգում, քան առաջ։

Լուսանկարը՝ Facebook-ում Carlos Orosco-ի էջից

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի