• Latest news

Հետազոտողներն ուսումնասիրում են նոր հակավիրուսային դեղամիջոց, որն արդյունավետ բուժում է գրիպը

24 հոկտեմբերի, 2019  10:53

Նոր հակավիրուսային դեղամիջոցը, որն առաջ է բերում մուտացիաներ գրիպի վիրուսի գենետիկ նյութում, շատ արդյունավետ է կենդանիների գրիպի եւ մարդու շնչուղիների հյուսվածքների բուժման ժամանակ ու կարող է հեղափոխական ձեռքբերում հանդիսանալ գրիպի թերապիայի ոլորտում։ Այս մասին ասվում է Ջորջիայի կենսաբժշկկական գիտությունների ինստիտուտի հետազոտությունում, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Հակավիրուսային դեղամիջոցն արգելափակում է ՌՆԹ-պոլիմերազան (ֆերմենտ, որը կենտրոնական դեր է խաղում գրիպի վիրուսի գենոմի ռեպլիկացիայի ժամանակ՝ առաջացնելով վիրուսային գենոմի մուտացիա)։ Եթե բավականաչափ մուտացիաներ են տեղի ունենում, գենոմը դառնում է անգործունակ, եւ վիրուսը չի կարողանում բազմանալ։

«Միացությունը շատ արդյունավետ է գրիպի դեմ»,- ասել է հետազոտութան հեղինակ, պրոֆեսոր Ռիչարդ Փլեմփերը։

Գրիպը, որն առաջանում է վարակիչ վիրուսից, ուղեկցվում է տենդով, հազով, գլխացավով, մկանների եւ հոդերի ցավով, տկարությամբ, անգինայով, երբեմն՝ աղեստամոքսային ախտանշաններով։ Բարձր ռիսկի խմբի պացիենտներին՝ տարեցներին եւ իմունային համակարգի խանգարումներ ունեցող մարդկանց, հաճախ հոսպիտալացնում են։ Ամեն տարի սեզոնային գրիպը 30-80 հազար մարդու կյանք է խլում Միացյալ Նահանգներում։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը միայն չափավոր է արդյունավետ, եւ արտոնագրված հակավիրուսային դեղամիջոցները ռիսկի են ենթարկվում դեղերի հանդեպ արագ առաջացող վիրուսային կայունության պատճառով։

Հետազոտության ընթացքում նոր հակավիրուսային դեղամիջոցը փորձարկվեց աքիսների վրա։ Հետազոտողները հայտնաբերեցին, որ հակավիրուսային դեղամիջոցը արդյունավետ կանխում է այդ բոլոր շտամների ռեպլիկացիան։ Դրանից հետո վիրուսային բեռնվածությունն արագ նվազում է, եւ հետազոտվող աքիսների մոտ տենդի տեւականությունը զգալիորեն կարճ էր, քան այն կենդանիներինը, որոնք դեղամիջոցը չէին ստացել։

«Մենք կարծում ենք, որ գրիպի դեմ հակավիրուսային դեղամիջոցների հաջորդ սերունդը պետք է ոչ միայն արդյունավետ եւ անվտանգ լինի, այլ նաեւ լուծի ռեզիստենտության խնդիրը»,- ասել է բժիշկ Մարթ Թուտսը։

Ավանդական եւ գերխոր սեքվենավորման համադրության օգնությամբ Թուտսը բժիշկ Ալեքս Գրենինգերի (Վաշինգտոնի համալսարան) հետ համագործակցությամբ ապացուցել է, որ վիրուսի համար շատ դժվար է գտնել միացությունից խուսափելու կենսունակ միջոց։

«Մենք դեռ չենք պարզել կայունության առանձնահատուկ մուտացիաները եւ համոզված ենք, որ գենետիկ պատնեշը վիրուսային կայունության դեմ բարձր է»,- ասել է Փլեմփերը։- «Մենք կարծում ենք, որ այդ միացությունը բարձր կլինիկական պոտենցիալ ունի որպես գրիպի դեմ հաջորդ սերնդի դեղամիջոց, որն իր մեջ համադրում է կարեւոր հակավիրուսային հատկություններ»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել