• Latest news

Օրվա ընթացքում միջանկյալ ուտելն ավելացնում է քաշը եւ ազդում առողջության վրա

24 հոկտեմբերի, 2019  12:02

Տորթերը, թխվածքաբլիթները, էներգտեիկ բոքոնները շատ մարդկանց ամենօրյա կյանքի հիմնական ուղեկիցներն են, որոնք նրանք օգտագործում են նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի արանքում, տեղեկացնում է Medical Xpress-ը։

Բայց մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե որքան հեշտ է չարաշահել կալորիաները այդ հավելյալ բաներն ուտելիս։ Կանանց խորհուրդ է տրվում օրական օգտագործել 2000 կալորիա, տղամարդկանց՝ 2500։

Կատարյալ հավասարակշռություն է 400 կալորիա նախաճաշի, 600 կալորիա՝ ճաշի եւ 600՝ ընթրիքի համար, մնացածը՝ ըմպելիքների եւ օգտակար նախուտեստների համար։

Բայց Behavior Insight Team խմբի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակները կարող են կիրառել միջինը 300 կալորիա օրական՝ չգիտակցելով, որ դա մասամբ այդ հավելյալ ուտելիքների պատճառով է։

Դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով երեխաների ճարպակալման աճը։ Եվ փաստ է, որ երիտասարդների 64 տոկոսը հիմնական սննդի ժամանակից դուրս մի բան ուտում է, ընդ որում՝ դրանց մեծ մասը պարունակում է շատ ճարպ, շաքար եւ աղ։

Այդ հավելյալ ուտելիքները հազվադեպ են օգտակար լինում առողջության համար, օրինակ՝ չիփսերը եւ շոկոլադը։ Եվ դրանք հաճախ հանգեցնում են կալորիաների չարաշահման, ինչը կարող է քաշն ավելացնել։

Սննդային սովորություններն արմատապես փոխվել են այս տարիների ընթացքում. այժմ մարդիկ հիմնականում սնվում են տնից դուրս՝ ավելի քիչ օգտագործելով ընտանեկան սնունդ։ Համաձայն Սննդամթերքի ազգային հետազոտության կազմակերպության տվյալների՝ 1950-ական թվականներին մարդկանց մեծ մասը տնից դուրս չէր սնվում, համեմատեք դա 1983-ի արդյունքների հետ, երբ մարդկանց մեծ մասը շաբաթը երեք անգամ սնվել է տնից դուրս։

Այսօր ավանդական ընտանեկան կերակուրները փոխարինվել են հեռուստացույցի առջեւ ուտվող կերակրատեսակներով։ Ընտանեկան խոհանոցը փոխվել է, հարգի են դարձել պատրաստի կերակուրները։ Մարդիկ այժմ ավելի հաճախ ուտում են տնից դուրս եւ արանքում էլ ինչ-որ բան են գցում բերանը։

Հաշվի առնելով այն, որ սննդարդյունաբերությունն աշխատում է հանուն շահույթի, այլ ոչ թե հանուն մարդու առողջության, զարմանալի չէ, որ անառողջ սննդի մշակույթը եւ հավելյալ ուտելիքներն այժմ ընկալվում են որպես նորմալ մի բան։

Բայց այդ հավելյալ սնունդը կարող է մեծ նշանակություն ունենալ կալորիաների ընդհանուր թվի հարցում։ Այնպես որ, հաջորդ անգամ դիտարկեք այլընտրանքը՝ բանան, ոչ մեծ բուռ ընկույզ կամ անյուղ յոգուրտ ու մրգեր։ Այս ամենը կտա ձեզ սննդարար նյութեր, եւ ոչ թե կավելացնի շաքարն ու ճարպը, որոնք ձեր կերակրացանկում պետք չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել