• Latest news

Նանոմասնիկները կօգնեն բուժել գլյուտենային հիվանդությունը

24 հոկտեմբերի, 2019  21:31

Ցելիակիան ժառանգական աուտոիմունային հիվանդություն է, որը գլյուտենի գործածման դեպքում վնասում է աղիքային թավիկները: Արդյունքում նվազում է սննդարար նյութերի կլանման արդյունավետությունը, ինչն առաջացնում է դիարեա, փորացավեր եւ քրոնիկական հոգնածություն, փոխանցում է Hightech+-ը: 

Ցելիակիայի բուժում առայժմ գոյություն չունի: Սակայն Հյուսիս-Արեւմտյան համալսարանի հետազոտողները ծրագրում են այս իրավիճակի շտկում: New Atlas-ը հայտնում է, որ վերջերս նանոմասնիկների միջոցով թերապիայի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլն անհաջող ավարտ է ունեցել:

Նոր մոտեցման հիմքում պարզ գաղափար է դրված՝ գլյուտենի հանդեպ իմունային համակարգը դարձնել տոլերանտ: Այս նպատակով մանրագույն նանոնպատիճների մեջ է լցվում գլիկոպրոտեին գլիադին, որը մտնում է գլյուտենի բաղադրության մեջ: Կարծիք կա, որ հենց նա է պատասխանատու աուտոիմունային ռեակցիայի զարգացման համար:  

Փորձարկումների ժամանակ մասնակիցները ստացել են նանոմասնիկների 2 ներարկում: Երկրորդ մշակումից հետո 7 օր անց հետազոտողները ստուգել են գլյուտենի հանդեպ նրանց ռեակցիան: Առաջին 3 օրերին մասնակիցները ստացել են ամեն օր 12-ական գրամ գլյուտեն, իսկ հաջորդ 11 օրերին՝ 6-ական գրամ:

Գիտնականների խոսքով՝ մշակված խմբի պացիենտները ավելի լավ են տարել գլյուտենի ընդունումը: Նրանց մոտ բորբոքման մարկերների խտությունը 90 տոկոսով ցածր էր, քան հսկիչ խմբում: Չնայած փորձարկումներին մասնակցել է ընդամենը 34 մարդ, նրանց արդյունքը մարդկանց վրա բուժման արդյունավետության առաջին ապացույցն է դարձել:

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացումից հետո FDA-ն կարող է արագացված կարգով հավանություն տալ ցելիակիայի նանոմասնիկներով բուժմանը: Հեռանկարային թերապիայի լիցենզիան արդեն ստացել է Takeda դեղագործական ընկերությունը:

Հեղինակները նշում են, որ նանոպատիճները կարող են օգտագործվել նաեւ այլ աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, ներառյալ ալերգիան, 1-ին տիպի դիաբետը եւ ցրված սկլերոզը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել