• Latest news

Առիթմիայի դեմ դեղը կարող է արդյունավետ լինել նաեւ քաղցկեղի բուժման համար

24 հոկտեմբերի, 2019  23:48

Առիթմիայի բուժման դեղերի բաղադրության մեջ կա ուաբաին. նյութ, որը կարող է ընտրողաբար ոչնչացնել խնդրահարույց, ծերացող բջիջները, այդ թվում՝ այն բջիջները, որոնք առաջանում են քաղցկեղի զարգացման ժամանակ կամ ճառագայթային թերապիայի ու քիմիաթերապիայի ազդեցության պատճառով: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում:

Օրգանիզմի ծերացմանը զուգահեռ՝ վնասված կամ ծեր բջիջներից ազատվելու մեխանիզմը պակաս արդյունավետ է դառնում: Եթե իմունային համակարգին չի հաջողվում դրանք ժամանակին ոչնչացնել, կարող են վերափոխվել եւ քաղցկեղի զարգացման բերել:

Սենոլիտիկները միջոցների կարգ են, որոնք վերացնում են խնդրահարույց բջիջները: Օրինակ՝ նավիտոկլակս դեղամիջոցն արդյունավետ է, բայց նաեւ լուրջ կողմնակի էֆեկտներ է առաջացնում՝ արյան մեջ թրոմբոցիտների եւ մակրոֆագերի ոչնչացում:

Լոնդոնի Բժշկական գիտությունների ինստիտուտի գիտնականները ուշադրություն են դարձրել ուաբաինի վրա, որը մտնում է սրտային անբավարարության, շողացող առիթմիայի եւ ռիթմի այլ խանագարումների դեմ դեղերի (սրտային գլիկոզիդների) բաղադրության մեջ: Դեղամիջոցը ստուգել են մկների նորմալ եւ ծերացող բջիջների վրա, եւ պարզվել է, որ այն սպանում է ծերացող բջիջները, այդ թվում՝ նախաքաղցկեղային եւ ճառագայթային թերապիայի հետեւանքնով վնասված բջիջները:

Եթե կլինիկական փորձարկումները հաստատեն գլիկոզիդների սենոլիտիկ ազդեցությունը, ապա դրանք հնարավոր կլինի անչափ արագ ներառել ուռուցքաբանության պրակտիկայի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել