• Latest news

Հայաստանցի գիտնականն ԱՄՆ-ում աշխատում է սարքի վրա, որը կարող է լուծել օփիոիդ միջոցների չափաբաժնի չարաշահման խնդիրը

24 հոկտեմբերի, 2019  16:25

Աշոտ Պապոյանը՝ Elm Tree Research ընկերության (ԱՄՆ) համահիմնադիրն ու ղեկավարը, աշխատում է մի սարքի վրա, որը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր փրկել օփիոիդ դեղերի չափաբաժնի չարաշահումից։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետն ասաց, որ միայն ԱՄՆ-ում ամեն օր գրանցվում է մոտ 200 մահ օփիոիդների չափաբաժնի գերազանցման պատճառով։ Դա տարեկան մոտ 75 հազար մահ է՝ լուրջ թիվ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մահացողների մեծ մասը 20-50 տարեկան մարդիկ են։ Այս թվերը ցույց են տալիս, որ օփիոիդների չափաբաժնի գերազանցման խնդիրն իսկապես շատ ակտուալ է, դրա համար Elm Tree Research-ն աշխատում է գտնել խնդրի լուծումը։

Global Innovation Forum-ում, որը կազմակերպել էր FAST-ը, Աշոտ Պապոյանը գործընկերներին ներկայացրեց իր ընկերության մշակած սարքը, որը տվյալներ է հավաքում պացիենտի վիճակի մասին։ Այդ տվյալներն այնուհետեւ վերլուծում է արհեստական բանականությունը, որը փորձում է հասկանալ՝ կապվա՞ծ են արդյոք պացիենտի օրգանիզմի փոփոխությունները թմրանյութերի ընդունման հետ, իսկ չափաբաժնի գերազանցման սպառնալիքի դեպքում տեղեկացնում է բժշկին եւ պացիենտի հարազատներին։

Դեւայսը կարող է լինել սարք ձեռքի վրա ամրացվելու համար կամ պաթչ մաշկին։ Այն ստեղծողները հույս ունեն ներկայացնել աշխատող, փորձարկման պատրաստ տարբերակն արդեն առաջիկա 6 ամիսներին։

Դեւայսը կարող է չափազանց օգտակար լինել նաեւ նրանց համար, ովքեր օփիոիդներ են ընդունում ցավը վերահսկելու համար. հաճախ այդ պացիենտները չեն զգում, որ ավելի շատ դեղ են ընդունում, քան հարկավոր է, իսկ դեւայսը կօգնի նրանց ավելի լավ վերահսկել չափաբաժինը՝ խուսափելով չափն անցնելուց եւ բոլոր հետագա խնդիրներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել