• Latest news

Ատամնաբույժին այցելությունից հետո կինը մահացել է արյան կորստից

24 հոկտեմբերի, 2019  19:25

Բրիտանական Փեռլի քաղաքի (Սուռեյ կոմսություն) ատամնաբույժը հեռացրել էր պացիենտի 10 ատամները, ինչից հետո կինը մահացել էր արյան կորստից։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, պացիենտը, որի անունը չի նշվում, եկել էր ընդունելության ատամնաբույժ Թուշար Փատելի մոտ 2017 թվականի ամռանը։ Բժիշկը երկու ընդունելությամբ հեռացրել է 2-ական ատամ հուլիսի 13-ին եւ 18-ին։ Պացիենտն ընդունել էր արյունը հեղուկացնող «Վարֆարին» դեղամիջոց եւ այդ մասին տեղեկացրել էր ատամնաբույժին։

Ատամնաբույժին այցելությունից մի քանի ժամ հետո պացիենտը գնացել է առաջին բուժօգնության կետ արնահոսության պատճառով։ Նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել եւ ուղարկել տուն։ Բայց հուլիսի 19-ին նա կորցրել է գիտակցությունը տանը եւ մահացել։

Գլխավոր ատամնաբուժական խորհուրդը 2019 թվականի հոկտեմբերին լսումներ է իրականացրել, որոնց արդյունքներով որոշել է, որ Թուշար Փատելը պրոֆեսիոնալ չէ, քանի որ պացիենտի հետ չի քննարկել նրա բժշկական պատմությունը եւ հաշվի չի առել արնահոսության բարձր ռիսկը «Վարֆարինի» պատճառով։ Բացի այդ, բժիշկը չի կարողացել ճիշտ մշակել բնիկները ատամները հեռացնելուց հետո եւ չի հրահանգավորել պացիենտին վիրահատությունից հետո կատարվելիք գործողությունների մասին։

Փատելն «ընդունել» է իր աշխատանքի թերությունները։ Խորհուրդը որոշում է կայացրել արգելել նրան զբաղվել ատամնաբուժությամբ 12 ամսով։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 11-ից, երբ լրանա բողոքարկում ներկայացնելու ժամկետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։