• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես են քաղցկեղի ուռուցքներն անընկալունակ դառնում քիմիաթերապիայի հանդեպ

24 հոկտեմբերի, 2019  22:40

Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է մեխանիզմ, որի օգնությամբ քաղցկեղի ուռուցքները դառնում են անընկալունակ քիմիաթերապիայի հանդեպ, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամուլի ամփոփագրում, գիտնականները ցանկացել են պարզել բջիջների կայունության մեխանիզմներն այն գործընթացների հանդեպ,որոնք կոչվում են ֆերոպտոզ, որի դեպքում բջիջները մահանում են երկաթի ներկայությամբ, մեմբրանի կազմում լիպիդների քայքայման պատճառով։ Չնայած քաղցկեղի՝ բուժման հանդեպ անընկալունակ եւ ագրեսիվ շատ ձեւեր ենթակա են ֆերոպտոզի, ժամանակի ընթացքում կարող են ստեղծվել այն արգելափակելու մեխանիզմներ։

Պարզվում է, որ ֆերոպտոզը կախված է մեմբրանում լիպիդների օքսիդացումից, բայց գլուտատիոնպերօքսիդազ 4 մոլեկուլը (GPX4) գործում է որպես հակաօքսիդանտ՝ խոչընդոտելով օքսիդացնող ռեակցիաներին։ Թեեւ գոյություն ունեն դեղամիջոցներ՝ ուղղված GPX4-ի դեմ, քաղցկեղի տեսակների մեծ մասը կայուն է մնում քիմիաթերապիայի հանդեպ։

Հետազոտողները գտել են որպես հակաօքսիդանտ գործող այլ մոլեկուլ՝ FSP1, որը փրկում է քաղցկեղի բջիջները GPX4-ի բացակայության դեպքում։ Հաջողվել է գտնել նաեւ դրանք ճնշող դեղամիջոցներ։ FSP1-ի աշխատանքի համար հարկավոր է N-միրիստոիլտրանսֆերազա (NMT) ֆերմենտ։ Եթե այն արգելափակվի, ապա հակաօքսիդանտային ակտիվությունը կդադարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է