• Latest news

Նոր անալիզը թույլ կտա հայտնաբերել հակաբիոտիկակայուն մանրէները

26 հոկտեմբերի, 2019  09:47

Սթրատքլայդի համալսարանի գիտնականները նոր թեստ են մշակել, որն ընդամենը 45 րոպեում կարող է ասել՝ կարձագանքի՞ արդյոք մանրէն հակաբիոտիկին, թե՞ բժիշկները գործ ունեն կայուն սուպերմանրէի հետ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, նոր թեսթն արդեն ստուգել են սովորական ոսկեգույն ստաֆիլակոկի եւ նրա՝ հակաբիոտիկների հանդեպ կայուն տարբերակի վրա։

Վերլուծությունը կատարում է սենսորը, որը նման է հակաբիոտիկով ծածկված Փեթրիի գավաթին։ Գաղափարը պարզ է. կաճի՞ արդյոք մանրէն այսպիսի պայմաններում։ Եթե նա չի վախենում հակաբիոտիկից, մանրէն սկսում է ակտիվանալ։ Եթե հակաբիոտիկային ծածկույթն աշխատի, մանրէն կմեռնի։

Բացի բուժման հանդեպ կայուն մանրէների հայտնաբերումից՝ նման սենսորը թույլ կտա տարբերել վիրուսային ինֆեկցիան բակտերիալից։

45 րոպեից ավելի քիչ ժամանակում գիտնականներին հաջողվեց թեսթի օգնությամբ տարբերել ոսկեգույն ստաֆիլակոկի կայուն շտամը սովորականից։ Իսկ այժմ նման ստուգման համար երկու օր է պետք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել